«Հայկական ժամանակ». Անահիտ Բախշյանն իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է զինհաշմանդամներին աջակցող ՀԿ-ին

Կրթության փորձագետ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն օրերս իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպությանը։

«Ես այդ մեքենան ոչ վաճառող եմ, որ էլ վարողը, թող ծառայի զինվորներին»,- «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, ասել է նա՝ զանգահարելով հ/կ-ի նախագահ Հայկուհի Մինասյանի։

Վերջինս զինծառայողների համար ստեղծվող վերականգնողական կենտրոնի նախաձեռնողներից ու ակտիվ մասնակիցներին է։ Ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնը կգործի Երևանի պետական բժշկական համալսարանի շինություններից մեկ բազայի վրա, բացումը նախատեսված հունվարի 28-ին։

«Անահիտ Բախշյանը տեսնում էր, որ զինվորներին բերում-տանում են տաքսիներով, ասաց՝ մի ավտոմեքենա ունեմ, որն, ինձ թվում է՝ զինվորներին ավելի պետք կլինի»,-պատմել է Հայկուհի Մինասյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում