«Ժամանակ». Զարուհի Փոստանջյանը ԱՄՆ-ում բողոքի ակցիա կանցկացնի

«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսում է անցկացնել բողոքի ակցիաներ ընդդեմ ՀՀ իշխանության։

Առաջին բողոքի ակցիան տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Գլենդելի քաղաքապետարանի առջև, որից հետո ակցիան կշարունակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի դիմաց։

«Սփյուռքը պարտավոր է մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, պարտավոր է ձևավորել հանրային իշխանություն»,- նշել է Զարուհի Փոստանջյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում