Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
09/11/2017 12:37
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված շրջաններում շինարարության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցերին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարեւորել է աշխատանքների բարձր որակի, շինարարական չափորոշիչների եւ շենքերի ճարտարապետական տեսքի պահպանումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում