AM | RU
USD
EUR
RUB

Երևանից դեպի Սյունիք՝ հանուն մարզի զարգացման. Հարցազրույց՝ Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամի տնօրենի հետ

 
 

Սյունիքի Զարգացման և ներդրման հիմնադրամը, որը գործում է մեկ տարուց ավելի, արդեն մի շարք խոշոր ծրագրեր է իրականացրել։ Հիմնադրամի գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին Aysor.am-ը զրուցել է հիմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյանի հետ։

- Դուք Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամի նոր տնօրենն եք։ Ինչպե՞ս եք անելու, որ հիմնադրամն արդարացնի սպասելիքները։

- Նախ պետք է ասեմ, որ հիմնադրամի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար պարտադիր ներքին և արտաքին բաղկացուցիչները առկա են՝ քաղաքական կամքի և բավարար միջոցների առկայությունը։ Եվ պատահական չէ, որ հիմնադրամի խորհրդում են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պալասկովը։ Նկատի ունեմ, որ սպասելիքները արդարացնելու համար օբյեկտիվ նախապայմանները ապահովված են։ Նախորդ տասն ամիսներին հիմնադրամը շեշտը դրել է սոցիալական ծրագրերի վրա՝ միաժամանակ սկիզբ տալով որոշ տնտեսական ձեռնարկների։ Միայն սոցիալական աջակցության մասով իրականացվել է շուրջ երեք հարյուր միլիոն դրամի աջակցություն, իսկ խոշոր ծրագրերից կարելի է նշել Կապանի օդանավակայանի գործարկման ծրագիրը, Կապանում միջազգային չափանիշներին համապատասխանող կինոթատրոնի ստեղծումը, տեքստիլի արտադրության գործարանի հիմնումը և այլն։

Ես, որպես հիմնադրամի նոր տնօրեն, նախատեսում եմ շեշտադրումների փոխատեղում կատարել. հաջորդ տարվանից հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու բիզնեսի ոլորտում ներդրումներ կատարելուն, որից էլ առաջացած եկամուտները պետք է ներդրվի մարզի կայուն զարգացման համար։ Այդ ուղղությամբ անելու եմ ամեն ինչ, վստահ եմ արդյունքները երկար սպասեցնել չեն տա։

- Ո՞րն է հիմնադրամի գլխավոր նպատակը, ինչպիսի՞ քաղաքականություն եք որդեգրելու։

- Այս պահին իմ, որպես հիմնադրամի տնօրենի, գլխավոր խնդիրներից է Սյունիքի մարզի բիզնես պոտենցիալի «գույքագրումը»։ Նոր ծրագրերի մասին կարող ենք խոսել, երբ ոլորտի պատշաճ ուսումնասիրությունը ավարտվի։

- Հայաստանի ու, ընդհանրապես, ո՞ր զարգացման հիմնադրամների հետ եք աշխատում, փորձով փոխանակվում։

- Սյունիքի զարգացման հիմնադրամը ստեղծվել է ՀՀ Կառավարության կողմից, ուստի Հայաստանում գործող հիմնադրամների հետ աշխատանքները ի սկզբանե կանխորոշված են և վստահ եմ, որ այն գնալով ավելի համակարգային է դառնալու։

- Ներդրումներից կուզեի խոսեիք։ Ավելի շատ ներդրումնե՞ր, թե՞ զարգացում։

- Նկատի ունենալով իմ աշխատանքային փորձառությունը, մասնավորապես, ներդրողների հետ աշխատանքը, վստահ կարող եմ ասել, որ այս երկու երևույթները պայմանավորում են մեկը մյուսին։ Եվ հավատացեք, խոսքը չի գնում անպայման ֆինանսական ներդրման մասին։ Եթե դիտարկենք, որ ներդրումը դա աշխատանքն է, իսկ արդյունքը` զարգացումը, ապա առանց աշխատանքի արդյունք չի լինում և հակառակը։

- Դուք թողեցիք Երևանը և գնացիք Սյունիք։ Հե՞շտ տրվեց ձեզ այդ որոշումը, ինչը գրավեց ձեզ Սյունիքում։

- Ես ծագումով լեռնային բնաշխարհ ունեցող վայրից եմ և այս իմաստով Սյունիքը ինձ համար հոգեհարազատ է՝ մանկություն տանող։ Որոշման համար առանցքային էր առաջարկողի գործոնը։ Ես Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին ճանաչում եմ երկար տարիներ և ինձ համար որոշիչ էր նրա հետ աշխատելու և արդյունքներ գրանցելու հեռանկարը։

Լրահոս
Նախնական տվյալներ՝ 134 ընտրատեղամասից Հայտնի են 34 տեղամասերի քվեարկության արդյունքները. ուղիղ Արդյունքներ՝ 29 ընտրատեղամասից. առջևում «Իմ քայլն» է, 2-րդը՝ ԲՀԿ-ն Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 20:00-ի դրությամբ ստացել է 38 հաղորդում Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներով առջևում «Իմ քայլը» դաշինքն է, 2-րդը՝ ԼՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են Գեղարքունիքի մարզում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,8 տոկոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար ՀՀ երրորդ նախագահը կատարեց իր քաղաքացիական պարտքը Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում. մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը NASA-ին առաջին անգամ հաջողվել է Մարսի վրա քամու աղմուկ ձայնագրել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդները նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումներ չեն նկատել Ֆրանսիայում տեղի ունեցող ցույցերին մասնակցում է ավելի քան 30 հազար մարդ Citi-ն՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմների հետևանքով համաշխարհային շուկաների կորուստների մասին Վոլոդինը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկիչներին օգտագործելու համար Թուրք ուսուցիչը սոցցանցերում հայհոյելու պատճառով ձերբակալվել է Դիլիջանում տեղի է ունեցել Արվեստների ու արհեստների կենտրոնի և ձմեռային տոնավաճառի բացումը Փարիզում «դեղին բաճկոնրների» շարժման ակցիայից առաջ 300 մարդ է ձերբակալվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին վթարված ՍՈՒ-25-ի օդաչուներին Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին Դատախազությունում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու նպատակով թեժ գիծ է գործում Ընտրությունների քվեարկության ընթացքին ուղիղ հեռարձակամբ հետևելու հնարավորություն կլինի 1500 տեղամասերից Զոհրաբ Մնացականյանը և Իսպանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանում կպահանջի կապված «News.am» լրատվական գործակալության հետ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Տիգրան Աբրահամյան. Աչքի լույսի պես պետք է պահենք մեր սպաներին, ամենածանր բեռը նրանց ուսերին է «Լռության» օր է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 8 ՀՀԿ ԳՄ. Ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել Արա Բաբլոյանը Գյումրիում հարգել է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը Ոստիկանության աշխատակիցը գրություն է հանձնել News.am-ի գլխավոր խմբագրին. ոստիկանությունը պարզաբանել է ԶԼՄ-ի ղեկավարի գրառումը ԵԽԽՎ-ն կդիտարկի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ՀՅԴ կուսակցության կողմից Գեղարքունիքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանի ուղերձը. տեսանյութ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan