Գործ է հարուցվել Ջիգարխանյանի առանձնասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերումից հետո

Գործ է հարուցվել Ջիգարխանյանի առանձնասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերումից հետո

Մոսկվացի քննիչները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքին միջամտելու վերաբերյալ քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ թատրոնի նրա առանձնասենյակում գաղտնալսող սարքեր են հայտնաբերվել: Այս մասին, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:

«Ջիգարխանյանի առանձնասենյակում գաղտնի տեսագրության եւ ձայնագրության տեխնիկական միջոցների հայտնաբերման փաստով հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (նամակագրության, հեռախոսազրույցների եւ այլ հաղորդագրությունների գաղտնիության խախտում)»,- նոյեմբերի 15-ին ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ նախօրյակին հետաքննության շրջանակներում քննիչները քննչական գործողություններ են կատարել Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ոոմանովսկայայի եւ նրա ներկայացուցիչ Իրինա Մազուրի բնակարաններում: Միեւնույն ժամանակ, նշել է աղբյուրը, քրեական գործում առայժմ ֆիգուրանտներ չկան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում