Մարզերի համար մշակվում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգեր

Մարզերի համար մշակվում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգեր

Կառավարությունը հավանություն տվեց Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի մասին որոշման նախագծին: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ բոլոր մարզերի համար պիտի լինեն համապատասխան առանձին հայեցակարգեր՝ կոշտ կենցաղային թափոնները կառավարելու նպատակով:

«Ռազմավարությունը մշակվել է՝ ունենալով գերմանական բանկի խորհրդատվական աջակցությունը: Ենթադրում ենք, որ հետագայում հայեցակարգի ներդրման աշխատանքներում այս բանկից ֆինանսական աջակցություն կարող է լինել», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ հավելելով, որ կունենանք աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների պարտադիր ու պարբերական բնույթով իրականացում:

Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի հարցի՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ մարզերի համար հայեցակարգերով փորձում են տարբերությունները որոնել մարզերի միջև, ըստ այդմ, պետք է լինեն միջտարածաշրջանային կառավարման համակարգեր, որոնք թվով 5-ն են: Այժմ նման հայեցակարգեր մշակված են նաև Շիրակի և Սյունիքի մարզերի համար: Որոշ ժամանակ անց կմշակվեն նաև մյուս մարզերի հայեցակարգերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում