AM | RU
USD
EUR
RUB

Եվրոպային ավելի մոտ. Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի ստորագրումը նոր էջ կբացի հարաբերություններում

 
 
 

Բրյուսելը հյուրընկալել է Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդներին: Նրանք մեկ հարկի տակ կհավաքվեն քննարկելու գործակցությունն առաջ մղելու հնարավորությունները:

Հայաստանն ու եվրոպական քաղաքական այս հզոր կառույցը պատրաստվում են հարաբերությունների նոր մակարդակ արձանագրել՝ նոր համապարփակ ու ընդլայնված փաստաթուղթ ստորագրելով:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով կողմերը հաստատակամ են ամրապնդել համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին: Համաձայնագրով նպատակ է հետապնդվում խթանել, պահպանել եւ ամրապնդել խաղաղությունը եւ կայունությունը եւ՛ տարածաշրջանային, եւ՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաեւ միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները խթանելով.

Կընդլայնվի նաև շարժունակությունը եւ տարբեր երկրների մարդկանց միջեւ շփումը:

Համաձայնագրում շեշտվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների եւ սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների իրավահավասարությանը ու ինքնորոշման իրավունքին եւ արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում. նշելով նաեւ կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հայտարարված հանձնառությունը:

ԱլԳ պետությունների ղեկավարները, Եվրամիության բարձր պաշտոնյաներն արդեն ժամանում են ԵՄ մայրաքաղաքի «Եվրոպա» մեծ ու խորհրդանշական կառույց՝ գումարելու գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկեն նաև, թե ինչ առաջընթացի է հնարավոր եղել հասնել 2015 թ. Ռիգայի գագաթնաժողովից հետո՝ արձանագրելով, թե կոնկրետ ինչպիսի դրական ազդեցություն է ունեցել գործակցությունը ԱլԳ վեց պետությունների քաղաքացիների վրա:

Գագաթնաժողովը կդիտարկի Ռիգայում համաձայնեցված չորս գերակայությունների հետագա առաջմղման հնարավորությունները: ԵՄ և գործընկեր վեց պետությունները համակարծիք են՝ անհրաժեշտ է ուժեղացնել տնտեսությունը՝ ունենալով շուկայական առավել բարելավված հնարավորություններ, ուժեղացնել կառավարումը՝ կատարելագործելով ինստիտուտները, ուժեղացնել հաղորդակցությունը՝ մասնավորապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում, ուժեղացնել հասարակությունները՝ մեծացնելով շարունակությունը և կապերը մարդկանց միջև:

Արևելյան գործընկերությունը ստեղծվել է 2009 թվականին՝ Եվրամիության և արևելյան Եվրոպայի վեց գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ բարելավելու քաղաքական երկխոսությունն ու տնտեսական ինտեգրացիան:

Լրահոս
Ադրբեջանի սահմանապահները կանխել են Թուրքիայից Իրան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրման հերթական փորձը Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 39-ի Ֆրանսիայի դեսպանը բարձր է գնահատում հայաստանյան իրադարձությունների խաղաղ արդյունքը Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել IDeA հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ Հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդից Ալիևների ընտանիքի թալանած ունեցվածքի հերթական մասը Ապրիլի 24-ը կարեւոր օր է նաեւ Ֆրանսիայի համար. Ժոնաթան Լաքոտ Ապրիլի 24-ը ողբերգական օր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար. Աբխազիայի ԱԳ նախարար Հայաստանում հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը. ռուսական լրատվամիջոցներ անդրադարձը Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելու, այլ նաև աշխարհին մեր պահանջատիրությունը հիշեցնելու օր է. Արամ Ա Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարեն Կարապետյանն ասել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին Հունաստանի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նիդերլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Շիրակի մարզպետը Սերժ Սարգսյանի քայլը քաղաքական համարձակ քայլ է համարում Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը Ոստիկաններն արգելել են Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման անցկացումը Ես շարունակելու եմ ծառայել իմ երկրին. Աղվան Հովսեփյան Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի իր նախնիների ոճրագործությունը «Ծառուկյան» խմբակցությունը սպասում է բանակցությունների արդյունքներին և ժողովրդի կամքը համարում առաջնահերթ Վահան Մարտիրոսյանը Ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևորում է նման հանցագործությունների չկրկնվելու համատեքստում Ապրիլի 24-ը հիշեցնում է, թե որքան անկոտրում և կենսունակ ենք մենք. Արա Բաբլոյանի ուղերձը Ոստիկանությունը հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառել է օրենքի շրջանակներում. Վալերի Օսիպյան Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է. Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Կարեն Կարապետյանի հետ Հայկական համայնքը Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առաջ ցույց է կազմակերպել Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով լուծում տալու ջանքերին ԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին միջոցառումներ են կազմակերպվել Լոնդոնում Սահմանադրական դատարանը շարունակում է իր բնականոն գործունեությունը. Հրայր Թովմասյան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մնալու է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Արտակ Զաքարյանը պետականությունը միասնական և ուժեղ բռունցքված լինելով պահպանելու կոչ է արել ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ Արայիկ Հարությունյանը ընդունել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց. Շարմազանով Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը Էջմիածնում երկրապահ կամավորականի են դանակահարել. հիվանդանոցում նա մահացել է Հայ ազգն ունի մեծ ներուժ, հավատացած եմ նաև՝ լուսավոր ապագա. Ռուբեն Վարդանյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan