AM | RU
USD
EUR
RUB

Իրանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 28-ին հանդիպեց Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն բարիդրացիական, բազմաբովանդակ և փոխշահավետ հարաբերություններ, որոնք հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանն առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, և համոզմունք հայտնեց, որ բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդել և խորացնել։ Նախարար Զարիֆը երախտագիտություն հայտնեց վերջերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների և համերաշխության համար։

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանական տարում հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ անցյալ տարի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին հաջորդ ամիս Երևանում գումարվելիք միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի նախապաստրաստական աշխատանքներին։ Այս համատեքստում արտգործնախարար Զարիֆը նշեց, որ Երևանում հայ-իրանական բիզնես ֆորումին մասնակցելու նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել գործարարների մեծ խումբ՝ հույս հայտնելով, որ ֆորումը կնպաստի հայ-իրանական առևտրատնտեսական կապերի առավել խորացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձան ԵԱՏՄ - Իրան համագործակցության հաստատմանը՝ ընդգծելով, որ այն կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

Արտգործնախարարները կարևորեցին միջազգային հարթակներում երկու երկրների միջև հաստատված փոխգործակցությունը։

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն անդրադարձան մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների, քննարկեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման վերաբերյալ, որին Հայաստանը սատարում է։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնխանդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը՝ բարձր գնահատելով միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։

Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը մասնակցեցին հայ-իրանական գործարար համաժողովի բացմանը։

Լրահոս
Էրդողանը վտանգավոր խաղ է սկսում Թուրքիան խոշոր ռազմական օպերացիա է նախապատրաստում Թուրքիայի իշխանությունները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած ընդդիմադիր գործչին ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է և մերկասառույց Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ապագա Նախագահի մասին իր պատկերացումները Սուրբ Սարգսի տոնին դարձեք «Գաղտնի գրքաՍեր» Նախագահ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Գնաճի դեմ բողոքելը կամ այն քննարկելն անիմաստ է, եթե չկա լուծում առաջարկող օրակարգ Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջադրել ենք, առաջարկել ենք միանալ ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար Նախարար Սարգսյանը և ԱՄՆ դեսպանը նախանշել են պաշտպանության բնագավառում 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները Որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը գների էական բարձրացման չի բերի. ՏՄՊՊՀ «Մեկ ազգ, մեկ բանակը» ոչ թե պլակատ է, այլ կենսակերպ. Շ. Պետրոսյան Ուրցաձորցիների մշակած բիզնես պլաններով աշխուժանում է համայնքի կյանքը Որտեղ ունենք անհամաձայնություն, պարտավոր ենք հասնել ներդաշնակության ԵՄ-ի ինքնաոչնչացման օրակարգը Հայաստանում ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Ադրբեջանում 2017-ին նվազել է նավթի և գազի արդյունահանումը Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե գա գրանցվի, գնա Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին «Ելք»-ն առաջարկում է խաղասրահ մուտք գործելուց առաջ անձի տարիքը ստուգող մեխանիզմ սահմանել Քառօրյա պատերազմի մասնակիցները կոչ են անում միանալ Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքին Չավուշօղլուն Ցեղասպանության հարցում կրկին առաջ է քաշել հարցը «պատմաբաններին թողնելու» չարչրկված առաջարկը Կառավարությունը համայնքային զարգացմանն ուղղված 20-ց ավելի ծրագիր է ֆինանսավորել «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում ԵԱՏՄ անդամակցությամբ և մուտքի խոչընդոտների վերացմամբ էժանացել են մի շարք ապրանքատեսակներ Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում Դավիթ Լոքյանն անդրադարձել է սուբվենցիաներին Պատգամավորներն առաջարկում են շեշտակի բարձրացնել անչափահասների կողմից խաղադրույք կատարելու տուգանքները Հայաստանը ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում Սուրբ Սարգսի տոնին հետաքրքիր միջոցառումներ կանցկացվեն Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն Եզդիների ցեղասպանության ճանաչմամբ Հայաստանը պետական մակարդակով ցույց տվեց, որ կանգնած է այդ ժողովրդի կողքին Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գիտաժողովին կմասնակցեն միջազգային հեղինակավոր մասնագետներ, մեդիա ոլորտի ճանաչված դեմքեր Որոնվում է անհայտ կորած 19-ամյա Քնարիկ Մայիլյանը «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի «Ելք»-ի հրավիրած երթին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan