AM | RU
USD
EUR
RUB

Վերաքննիչ պալատը կդառնա Հաշվեքննիչ պալատ

Ազգային ժողովը քննարկում է Վերահսկիչ պալատի 2018թ. տարեկան գործունեության ծրագրի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը նշեց, որ ծրագրի նախագիծը դեռևս հոկտեմբերին ներկայացվել է Ազգային ժողով: «Սահմանադրական փոփոխություններից հետո 2018թ. ապրիլից Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ: Այսինքն, պալատն արդեն կունենա հաշվեքննություն իրականացնելու լիազորություն: Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը վերջին անգամ է ներկայացվում Ազգային ժողովի քննարկմանը, քանի որ նոր Սահմանադրությամբ Հաշվեքննիչ պալատն այսուհետ ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Յոլյանը:

Նա հավելեց, որ տարեկան ծրագրի նախագծում առանձնացրել են մի շարք ոլորտներ, որտեղ նախատեսում են անել համալիր ուսումնասիրություն՝ ընդգրկելով բոլոր ուղղությունները: «Համալիր ուսումնասիրությունները հանրությանը և օրենսդիր մարմնին հնարավորություն կտան ստանալ յուրաքանչյուր հատվածի բոլոր ծրագրերի օրինականության և արդյունավետության վերաբերյալ տեղեկատվություն՝ անկախ նրանից՝ այդ ծրագրերը իրականացվում են դրամաշնորհների և վարկային միջոցների, թե պետական բյուջեի հաշվին: Նման մոտեցումը, մեր կարծիքով, ավելի համակարգային կլինի, ինչի արդյունքում մենք կկարողանանք յուրաքանչյուր ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի ընթացքի և նպատակների իրագործման վերաբերյալ ունենալ ավելի համապարփակ պատկեր»,- ասաց Յոլյանը:

Վերահսկիչ պալատի նախագահը հայտնեց, որ 2018 թ. գործունեության ծրագրի նախագծում Վերահսկիչ պալատի խորհրդի բոլոր անդամների առաջարկությամբ ընդգրկվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ԵԱՏՄ հանձնաժողովը, դատարանը և ԵԱՏՄ անդամ երկրների ներմուծման մաքսատուրքերը:

Յոլյանը հստակեցրեց, որ, թեմաներն ընտրելիս, նկատի են ունեցել նաև վերահսկողության օբյեկտներում վերջին անգամ իրականացված վերահսկողության ժամանակագրությունը, ծավալը, ինչպես նաև ռիսկերը: Օրինակ, Վերահսկիչ պալատը Քաղաքացիական վարչության գլխավոր վարչությունում վերահսկողություն անցկացրել է 2009 թ., ԱԻՆ-ում՝ 2012 թ., Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ 2014 թ., Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում 2015 թ.: «Մենք ցանկանում ենք ունենալ ավելի ընդհանուր պատկեր՝ ընդգրկելով բոլոր ուղղությունները: Կարծում ենք, որ այսպես ավելի արդյունավետ կլինի»,- ասաց ՎՊ նախագահը:

Նա հավելեց, որ ՎՊ 2018 թ. գործունեության ծրագրի նախագիծը կազմելու ընթացքում հաշվի են առել նաև ԵԱՏՄ պայմանագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները: «Արդեն երկու տարի անընդմեջ ԵԱՏՄ անդամ երկրների մեր գործընկերների հետ համատեղ անցկացնում ենք երկու առանձին վերահսկողական ծավալուն միջոցառումներ, որոնց անցկացումը շարունակվելու է նաև հաջորդ տարի»,- ասաց Յոլյանը:

Ծրագիրը կազմելիս հաշվի են առել նաև ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի պահանջը, որի համաձայն Վերահսկիչ պալատի կողմից 2018 թ. իրականացվելիք ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունը պետք է ընդգրկի պետական բյուջեի ընդհանուր ծախսերի առնվազն 17.5 տոկոսը, հետևաբար ծավալային առումով ներկայացրել են այնպիսի թեմաներ, որոնց պարագայում կկարողանան ապահովել պետական բյուջեի նախատեսված ծածկույթը:

Լևոն Յոլյանը խոսեց նաև Վերահսկիչ պալատի առջև հաջորդ տարի ծառացող այլ հարցերի մասին: «Ինչպես արդեն ասացի՝ մենք վերահսկողությունից անցնելու ենք հաշվեքննության: Դա ժամանակատար, ծախսատար և ոչ հեշտ գործընթաց է լինելու, և հույս ունենք, որ կկարողանանք ձեր և կառավարության աջակցությամբ սահուն իրականացնել այդ վերափոխումը:

Նրա խոսքով՝ հաշվեքննության միջոցով հանրային հատվածում ֆինանսական կարգապահությանը նպաստելուց բացի պետք է խորությամբ ուսումնասիրեն հանրային ռեսուրսների խնայողության, ծախսային և նպատակային արդյունավետության հարցերը նույնպես: Լևոն Յոլյանն անչափ կարևորում է հաշվեքննության ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, հանրային հատվածում պալատի համար առկա տեղեկատվական բազաների հասանելիության կարևորությունը: Նրա գնահատմամբ՝ առանց այդ ամենի դժվար է լինելու լավ արդյունք ապահովելը:

Լրահոս
Բրիտանացիները պատրաստվում են «ավստրալական գրիպի» համաճարակին Հայաստանում համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում Հայաստանում Եվրոպական միության ծրագրերի իրականացման կիզակետը հաջորդիվ Շիրակն է 13 տարի հետախուզվող 63-ամյա կինը հայտնաբերվել է և տեղափոխվել է Հայաստան Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Անկարան գնում է հակառակ ուղիով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները Հայաստանում ԱՄՆ, ՄԲ և Գերմանիայի դեսպաններն ու ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպան այցելել են ռազմական համալսարան Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների՝ Հայաստան այցելությունների վերաբերյալ Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Թուրքիայի նախկին վարչապետի որդին ինքնասպանություն է գործել Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին եւ նրա հետ Արցախ ժամանած օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ռուսաստանը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ Հայաստանի և Արցախի վարչապետերը ընդլայնված կազմով քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր Հայաստանում ջերմաստիճանն էապես չի փոխվի Ադրբեջանը Արցախի հետ առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել Մխիթարյանին և Շոուրին. Մոուրինյո Հայաստանում քննարկման են դրել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը. Կարեն Կարապետյան «Ժամանակ». ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում «Փաստ». Հայաստանում սենսացիոն ձերբակալություններ են սկսվել «Հրապարակ». «Ժառանգություն»-ը փող չունի «Փաստ». Թռչնամսի ներկրմամբ զբաղվող ընկերության ղեկավարը պնդում է՝ ՍԱՊԾ-ն վարկաբեկում է իրենց «Ժամանակ». Հունվարից ուսուցիչների աշխատավարձը կկրճատվի «Հրապարակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Կարեն Կարպետյանն անգլերենի արագացված դասընթացներ է անցնում «Ժողովուրդ»․ 2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan