«Ժամանակ». Հայկազ Բաղմանյանը պաշտոնանկու­թյունից հետո բավականին լավ տրամադրություն ունի

«Ժամանակ». Հայկազ Բաղմանյանը պաշտոնանկու­թյունից հետո բավականին լավ տրամադրություն ունի

«ԶՈւ գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը պաշտոնանկու­թյունից հետո բավականին լավ տրամադրություն ունի: «Լավ եմ, շատ լավ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա: Մեր դի­տարկմանը, թե ինչում էր, ի վեր­ջո, թերացել, որի մասին խոսեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Բաղմանյանը թույլ քմծիծաղ տվեց և հայ­տարարեց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու, ու անջատեց հեռախոսը: Հիշեցնենք՝ պաշտ­պանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ Բաղմանյանն իր հորդորով է աշխա­տանքից ազատվելու զեկուցա­գիր ներկայացրել: Հարցին, թե ո՞րն է եղել հորդորի պատճառը, նախարարը պատասխանել էր. «Աշխատանքային պայմանա­վորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայու­թյան հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում