AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստանը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը մտադիր է մինչև տարվա վերջ կառավարություն ներկայացնել օրինագիծ Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության վերականգնման մասին նախագահի հրամանագրի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովը:

Նախարարի խոսքով՝ հրամանագրի նախագիծը նախատեսվում է կառավարություն ուղարկել մինչև Նոր տարի: Սոկոլովը նշել է նաև, որ ավիափորձագետները պետք է հավելյալ ստուգումներ անցկացնեն Հուրգադայի և Շարմ էլ Շեյխի օդանավակայաններում:

Ռուսաստանն ու Եգիպտոսը դեկտեմբերի 15-ին ստորագրել են արձանագրություն քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման վերաբերյալ: Այն կսկսի ժամանակավոր գործել արդեն 30 օրից, դրա հիման վրա որոշում կընդունվի Եգիպտոսի (միայն Կահիրե չվերթները) հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսելու վերաբերյալ:

Սոկոլովի խոսքով՝ կանոնավոր չվերթները դեպի Կահիրե կարող են բացվել արդեն 2018 թվականի փետրվարից, սակայն դեռևս խոսք չի գնում դեպի Շարմ էլ Շեյխ և Հուրգադա չարթերային թռիչքներ սկսելու մասին:

Ռուսաստանը դադարեցրել էր Եգիպտոսի հետ ավիափոխադրումները 2015 թվականի աշնանից՝ Սինայի թերակղզու վրա ռուսական ինքնաթիռի կործանումից հետո, որը Շարմ էլ Շեյխից թռնում էր Սանկտ Պետերբուրգ: Ահաբեկչությանը զոհ էր գնացել 217 ուղևոր և անձնակազմի անդամ:

 

Լրահոս
Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը Վերցրու´ կացինը... Փայլանը հակադարձել է պատրիարքական ընտրության մասին թուրքական իշխանամետ լրատվամիջոցի հրապարակմանը ՀՅԴ-ն ԳՄ-ում նախագահի թեկնածուի հարցը դեռևս չի քննարկել Ալավերդցի Վահագնի ձերբակալությամբ քանդվում է հետընտրական սպանությունների մի ողջ կծիկ Ժոնաթան Լաքոտը միջազգային գագաթնաժողովի անցկացմամբ ակնկալում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի դիրքերի ամրապնդում Սահմանվեցին անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը Ղազախստանում ավտոբուսի խոշոր վթարի զոհերի մեջ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Հայ-ֆրանսիական կրթական համագործակցությունը զարգանում է Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է ՌԴ նախագահը ԱՊՀ-ի երկրներին հրավիրել է դառնալ ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդներ ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը Թիրախային ոլորտներում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ է ավելի քան 1 մլրդ դրամ Կրկին սկսո՞ւմ ենք նույն պատմությունը. Կարեն Կարապետյանը դժգոհեց նախագծերի համար լրացուցիչ օրեր խնդրելու պրակտիկայից Բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական փոփոխություններ. Լևոն Մկրտչյան Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի տեղափոխության մասին Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակում է որպես սպասված եւ ցանկալի Վարչապետի համոզմամբ՝ գնումների ոլորտում օպտիմալացման մեծ հնարավորություններ կան Դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ Հյուսիս-հարավի Երևան-Արտաշատ հատվածը գտնվում է երաշխիքային ժամկետում, խնդիրները կվերացվեն. նախարար Հայաստանում հունվարի 20-ից սպասվում է արևային եղանակ Կառավարությունը մերժեց մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամը մինչև 17։00-ն սահմանելու նախագիծը Կառավարությունն օտարում է Բուզանդ փողոցում գտնվող պետական գույքը Ղազախստանում այրվել է ավտոբուս. զոհվել է 52 մարդ Սյունիքի մահացու ավտովթարից զինվորականները չեն տուժել Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը արժանացավ կառավարության հավանությանը Փառատոններ, արկածային տուրիզմ, հյուրանոցային տնտեսության ակտիվացում. Արցախը զարգացնում է զբոսաշրջությունը Ունենք փաստեր, երբ տենդերը շահում է անհասկանալի կառույց Կարեն Կարապետյանը շինարարության ոլորտում 2018-ին աշխուժություն է ակնկալում Կառավարությունը մտադիր է ֆունդամենտալ լուծում տալ գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերին Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքելու «Արսենալ»-ի հետ. Mirror Անոմալ ձմեռը գյուղատնտեսության համար վտանգներ չի խոստանում Թուրքիան Սիրիայում անվտանգության ուժեր ստեղծելու դեմ քայլեր կձեռնարկի. ԱԱԽ-ն նիստ է գումարել Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարական այդպես էլ անկատար մնաց «Հրապարակ». Մարտունու քաղաքապետարանի վրա նոր տարին թանկ է նստել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan