ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Գրիգոր Գրիգորյանին

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Գրիգոր Գրիգորյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է բարերար Գրիգոր Գրիգորյանին եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու եւ երկրի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում