Բակո Սահակյանը ստորագրել է Արցախի Հանրապետության մի շարք օրենքներ

Բակո Սահակյանը ստորագրել է Արցախի Հանրապետության մի շարք օրենքներ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»¸ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»¸ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»¸ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»¸ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸ «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»¸ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸ «Կենդանական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքները։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում