Արցախի նախագահը մասնակցել է զինծառայողների համար բազմաբնակարան շենքի բնակարանամուտի արարողությանը

Արցախի նախագահը մասնակցել է զինծառայողների համար բազմաբնակարան շենքի բնակարանամուտի արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր եւ մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումն այսուհետ եւս կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել Մեխակավանում կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում