ՀՀ-ում դրսից ներդրումները նվազել են՝ չկան դրանց արդյունավետ ծախսման հեռանկարներ

ՀՀ-ում դրսից ներդրումները նվազել են՝ չկան դրանց արդյունավետ ծախսման հեռանկարներ

«Հայաստանում ներքին շուկայի սպառողները բավականին գումար վճարում են արհեստական կամ կոռուպացիոն ծախսերի համար: Եթե մենք համեմատենք այն ծախսերը, որոնք անում են քաղաքացիները այլ երկրներում, մենք կտեսնենք, որ Հայստանում այդ գումարը բավականին բարձր է»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:

Ըստ Իգիթյանի ցանկացած ներդրող՝ հատկապես դրսի, նայում է, թե շուկայում ինչքան գումար կա այդ ներդրման էֆեկտիվ օգտագործման համար:

«Հայաստանում այդ գումարը բավականին ցածր է և սա պատճառներից մեկն է, որ մենք վերջին երկու-երեք տարիների ընթացքում ոչ միայն չունենք լրացուցիչ ներդրումների հոսքեր արտասահմանից, այլ հակառակը՝ ունենք արտահոսք»,- հավելեց միջազգայնագետը:

Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ սա հանգեցնում է նրան, որ անգամ ՀՀ-ում գումար ունեցող մարդիկ իրենց միջոցները չեն ներդնում երկրի ներսում:

Մանրամասները տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում