Էրդողանը «Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի» մրցանակաբաշխությանը ստացել է «ամենանեղացկոտ առաջնորդ» կոչումը
10/01/2018 18:49
Նմանատիպ
«Լրագրողների պաշպանության միջազգային կոմիտեն» լրատվամիջոցների դեմ ամենաշատ ճնշումներ գործադրած երկրների նախագահների հատուկ մրցանակաբաշխություն է կազմակերպել:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Կազմակերպությունը մրցանակաբաշխությանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ առաջնորդի» կոչումը:
«Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն» Էրդողանին նման կոչում շնորհելու հանգամանքը հիմնավորել է Թուրքիայի քրեական օրենսգրքում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար քրեական պատիժ նախատեսող հոդվածի առկայությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում