Քառօրյա պատերազմի մասնակիցները կոչ են անում միանալ Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքին

Քառօրյա պատերազմի մասնակիցները կոչ են անում միանալ Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունն իր արդյունքը տվել է. զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար մի քանի օրում արդեն հավաքվել է 30 հազար դոլար: Հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ նախագահ, Ալբերտի մարտական ընկեր Մանուել Մանուկյանը:

«Ալբերտի անունից փոխանցում ենք շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր այս կարճ ժամանակահատվածում նպաստեցին, որպեսզի հավաքվի այդքան գումար: Ալբերտին անհրաժեշտ է 45 հազար եվրո միայն վիրահատության համար, այսինք՝ մոտ 49 հազար դոլար: Ներկայումս 30 հազար դոլար հավաքվել է և մոտ 19 հազար դոլար անհրաժեշտ է: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մի կողմ թողնել բոլոր խոսակցությունները և միանալ զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքին»,- նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով`այս դրամահավաքը վաղուց էր սկսվել` Ալբերտի մայրը հաշվահամար ուներ բացված, սակայն ակտիվություն չկար:

«Մինչև Պաշտպանության նախարարի հայտարարությունը հավաքվել էր ընդամենը 500 հազար դրամ: Հայտարարարությունից հետո մի քանի օրում կարողացանք հավաքել 30 հազար դոլար»-, ասաց Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում