Արցախում շահագործման կհանձնվի 6 փոքր հիդրոէլեկտրակայան

Արցախում շահագործման կհանձնվի 6 փոքր հիդրոէլեկտրակայան

Արցախում 2018 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել 28.5 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և 161.7 միլիոն ԿՎտ-ժամ էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքով 6 փոքր հիդրոէլեկտրակայան:

Այս մասին ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Հայկ Ավետիսյանը: «Ներկայումս Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում ընթացքի մեջ են ևս 5 փոքր ՀԷԿ-երի կառուցումը՝ 20 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ»,- հայտնել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ ներկայումս Արցախում գործում է 16 ՀԷԿ, որոնց արտադրությունը 2017թ.-ին կազմել է 327,8 մլն ԿՎտ-ժ էլեկտրաէներգիա, իսկ ընդհանուր սպառման ծավալները Արցախում կազմել է 351,1 մլն ԿՎտ/ժ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում