AM | RU
USD
EUR
RUB

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ

 
 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:

Մեր պետականաշինության գործընթացում կարեւոր տեղ է հատկացվում դատական մարմինների գործունեությանը եւ դրա արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերին: Անկախ, արհեստավարժ դատական իշխանությունը յուրաքանչյուր պետության ներսում իրավունքի գերակայության, օրինականության եւ մարդու իրավունքների պաշտպանվածության հիմնաքարն է:

Այդ իսկ պատճառով այսուհետ էլ անհրաժեշտ միջոցառումներ կիրականացվեն դատական համակարգի շարունակական զարգացման ու կատարելագործման, դատական իշխանության եւ դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգերի ներդրման, դատական իշխանության ինքնուրույնության եւ ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց առջեւ դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար` արդարադատություն իրականացնելիս խստագույնս հետեւելով օրենքի տառին ու ոգուն:

Պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել դատական համակարգի աշխատողների աշխատանքային եւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր կարեւոր ու պատասխանատու աշխատանքում»:

Լրահոս
Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը ՄԱԿ-ում անդամագրված են ԱՄՆ-ի նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել է Հայաստան ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննսյան Հայաստանը չի զրկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու հնարավորությունից. Զոհրաբ Մնացականյան Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Մեր դեմ կանգնած ուժերը հստակ են․ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսից. «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնություն Արա Սաղաթելյանը մասնակցել է խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացման թեմայով միջազգային համաժողովի ՄԻՊ-ը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ԵԽ և ՄԱԿ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՄԻՊ-ը կաշխատի արտակարգ ռեժիմով Բարսեղյանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը Թեժ քննարկումներ Ազգային ժողովում. ՀՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին կարևոր նախագծի քվեարկությունը Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով Թուրքիայում հայանպաստ գործունեություն ծավալող մի շարք մտավորականներ են ոստիկանություն բերման ենթարկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Ջիբրալթարի դեմ խաղում Սինգապուրի վարչապետը չեղարկել է հանդիպումը Պուտինի հետ՝ նրա ուշանալու պատճառով Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Շարմազանով Կաթողիկոսին պետական պաշտպանության հատուկ լիազորություն տալու մասին օրինագիծն ԱԺ-ում բավարար ձայներ չստացավ Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում նույն ճաշացանկը. ռուս բլոգերներին տպավորել է Արցախի խոհանոցը Ազգային ժողովում մի շարք օրենքների ընդունման համար չհավաքվեցին բավարար ձայներ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Փարիզում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումները շարունակվում են Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է «Փաստ». ԿԳՆ-ում քաոս է «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի ներկայիս պատգամավորներից ովքե՞ր չեն ընդգրկվել ԲՀԿ ցուցակում «Հրապարակ». «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները «Հրապարակ». 6 մլն դրամով տուգանվել է Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը» «Ժամանակ». ՀՀԿ-ի համար «տասովկա» արած Աշտարակի քաղաքապետը, լծվել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին «Հրապարակ». Ինչու է ազատվել աշխատանքից ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը «Ժողովուրդ». Համամասնականով մասնակցելու հայտ ներկայացրածների թիվը, նախորդի համեմատ շատ է «Իրատես». ԼԳՏԲ-կան բռնկումները խիստ մոդելավորված պայքարի «գրագետ» դրսևորում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan