Էրդողանը մեղադրել է Օբամային իրենց դավաճանելու մեջ

Էրդողանը մեղադրել է Օբամային իրենց դավաճանելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային իրենց դավաճանելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Օբամայի նախագահության ժամանակահատվածում թուրքական կողմը նախաձեռնել էր Սիրիայում ևս մեկ գործողություն իրականացնել: «Այդ գործողությունը նպատակ ուներ Մանբիջը մաքրել ահաբեկիչներից, սակայն Օբաման չպահեց իր խոստումը, դավաճանեց մեզ: Մենք արեցինք այն, ինչ մեզնից հասնում էր, սակայն նրանք չարեցին դա»,- հայտարարել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում