AM | RU
USD
EUR
RUB

Պրոթեզարանի փակման խնդիր դրված չէ, հաշմանդամություն ունեցողները կստանան որակյալ ծառայություն

Պրոթեզարանի փակման խնդիր դրված չէ, մտահոգությունները, թե այս կամ այն պրոթեզարանը կդադարեցնի աշխատանքը, տեղին չեն:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը: Նա անդրադարձավ վերջին օրերին մամուլում շրջանառվող այն դիտարկումներին, ըստ որոնց, նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, արդյունքում, դուրս է մնացել գերմանական «Ինտերօրթո» ՍՊԸ-ն, որը երկար տարիներ ծառայություններ է մատուցել հաշմանդամություն ունեցող անձանց:

Արթուր Կեսոյանը նշեց, որ մրցույթը դեռ չի ավարտվել, և հայտնի չէ, թե որ ծառայությունների մասով որ ընկերության հետ է կնքվելու պայմանագիր: Դա պարզ կդառնա փետրվարի 6-ին:

«Չհաղթող կազմակերպություն չի լինելու, երկուսն էլ տարբեր չափաբաժիններով հաղթող են լինելու: Ասենք` վերին վերջույթի պրոթեզավորման մասով մեկ կազմակերպությունը կարող է հաղթել, ստորին վերջույթի մասով` մեկ այլ: Նորից եմ ասում, չկա չհաղթող կազմակերպություն, եթե, իհարկե, այդ կազմակերպությունները համապատասխանում են սահմանված չափանիշներին»,-ասաց Արթուր Կեսոյանը:

Կառավարության շենքի մոտ վաղ առավոտից հավաքվել էին հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ծառայությունների որակի հետ կապված մտավախություն ունեն: Նրանք ցանկանում են շարունակել ծառայություններ ստանալ նույն պրոթեզարանից, աշխատել նույն բժիշկների հետ:

Արթուր Կեսոյանը վստահեցնում է, որ ծառայությունների որակի խնդիր չի լինելու:

«Մենք տարբեր ուսումնասիրություններով, մոնիթորինգ անելով` փորձել ենք նոր չափանիշներ սահմանել: Վերլուծելով բոլոր առաջարկությունները, աշխատելով հասարակական կազմակերպությունների հետ, հարցը քննարկելով այդ նույն պրոթեզարանների հետ, եկել ենք եզրահանգման, որ 2018 թվականից պրոթեզները տրամադրվեն միջազգային` այն է ISO13485 չափանիշին համապատասխան: Այսինքն` պրոթեզները լինելու են բարձր որակի»,-ասաց Արթուր Կեսոյանը:

Կառավարության շենքի մոտ բողոքող հաշմանդամություն ունեցող անձինք, ներկայացնելով իրենց մտահոգությունը, նշեցին, թե մտավախություն ունեն, որ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն չի մատուցի որակյալ ծառայություն, ինչպես անում էր «Ինտերօրթո» ՍՊԸ-ն:

Արթուր Կեսոյանը նշեց, որ միջազգային չափանիշները հստակ սահմանված են և եթե մրցույթին մասնակցող կազմակերպությունը դրանց չի համապատասխանի, ապա վերջինիս հետ պայմանագիր չի կնքվի:

«Եթե մրցույթին մասնակցած կազմակերպության ծառայությունները չեն համապատասխանի միջազգային ISO չափանիշներին, ապա ոչ միայն պայմանագիր չի կնքվի, այլև այդ կազմակերպությունը կհայտնվի սև ցուցակում և հետագա մի քանի տարիներին իրավունք չի ունենա մասնակցել նախարարության հայտարարած մրցույթին: Վստահեցնում ենք` չենք թույլ տալու անորակ դետալներ, անորակ աշխատանք»,-ասաց Արթուր Կեսոյանը:

Նա ընդգծեց, որ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ մենաշնորհ չլինի:

«Թող լինի երրորդ, չորրորդ պրոթեզարան, և հաշմանդամություն ունեցող անձն ընտրի՝ որտեղից ինչ ծառայություն ստանա: Ի՞նչ խնդիր կա»,-հավելեց նա:

Լրահոս
Արցախի վերածննդի օրվա առթիվ Նախագահի նստավայրում պարգևատրում է տեղի ունեցել Մասիս Մայիլյանը վստահ է` Արցախի հետ ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Էլեկտրոնային առողջապահության համակարգը էլեկտրոնային դեղատոմսերի մասով կգործարկվի մինչ տարեվերջ ՎՏԲ բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. տուժածներ չկան Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանին տեսնելուն Վարդան Դևրիկյանը գիտության բոլոր ոլորտների աշխատանքները հայերեն թարգմանելու անհրաժեշտություն է տեսնում Թուրքագետը մատնանշում է Մյունխենում ՀՀ նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Դեղերի պատկանելության մեջ անճշտություններից խուսափելու համար դեղամիջոցների ցուցակները վերանայվելու են Նախագահը բանիմաց զրուցակից է. հրատարակչությունների տնօրենները Սերժ Սարգսյանին ներկայացրել են ոլորտի խնդիրները Դեղատոմսերի հին ձեւերի օգտագործումն ամբողջությամբ կբացառվի հաջորդ տարվանից Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը. Արցախի ԱԳՆ Կոնստանտին Կոսաչովը բարձր է գնահատում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենում Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է Անջեյ Կասպշիկի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնում Մյունխենում Հայաստանը ՀՀ Նախագահի շուրթերով խոսեց խաղաղության մասին. Շիրակ Թորոսյան Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը ձերբակալվել է Մինչև 2022 թ-ը Հայաստանը պետք է համատարած անցում կատարի ներառական կրթության. Լևոն Մկրտչյան Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներն ու կոդեին պարունակ դեղերը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով Հայաստանում հնարավոր կլինի դեղերը ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով Նախագահ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ Այս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը շախմատային Հայաստանին Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ԱՄՆ-ում դպրոցականները երթեր կկազմակերպեն հաջակցություն զենքի նկատմամբ վերահսկողության խստացման Հայաստանում փետրվարի 20-ին ջերմաստիճանը կբարձրանա Շահերի համադրմամբ հասնել առաջընթացի. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը ՀՀ Նախագահի մյունխենյան ելույթին Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Yesh Atid կուսակցությունը կշարունակի պայքարը. բացառիկ մեկնաբանություն Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Ալիևի հայտարարություններին միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ. Տիգրան Աբրահամյան Ջերմուկն առաջիկայում կարող է մոտ 100 հազար զբոսաշրջիկ ընդունել. համայնքը շվեյցարացիների հետ զարգացման հեռանկարային պլան է մշակել Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ Դիվանագետներն աշխատում են ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման վրա. Թիլերսոն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 19 Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ Մյունխենյան համաժողովը ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan