ՀՀ պաշտպանության փոխնախարարը Մեքսիկայի դեսպանին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի շուրջ զարգացումները

ՀՀ պաշտպանության փոխնախարարը Մեքսիկայի դեսպանին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի շուրջ զարգացումները

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը` ք. Մոսկվա):

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արտակ Զաքարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում:

Զրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ զարգացումները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Դեսպան Մորենոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վստահեցնելով, որ առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում