AM | RU
USD
EUR
RUB

Երևանում Իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված քննարկում անցկացվեց

 
 

Իսլամական հեղափոխությունը կերտել է ոչ միայն Իրանի վերջին տասնամյակների պատմությունը, այլև լրջագույն դերակատարություն ունեցել իսլամական աշխարհում և Մերձավոր Արևելքում: Այն չափազանց կարևոր քաղաքական, մշակութային երևույթ էր, որը լայն ազդեցություն է թողել Իրանի ներքին, արտաքին, մշակութային, կրթական, գիտատեխնիկական կյանքում:

Այս մասին Իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձին նվիրված քննարկմանն ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Միջոցառումն անցկացվեց փետրվարի 9-ին ԵՊՀ իրանագիտության ամբիոնում:

«Այդ հեղափոխությունը որոշակիորեն ազդեց նաև հայ-իրանական հարաբերությունների վրա: Իրանը մեր հարավային հարևանն է, հետևաբար, այնտեղ կատարվող յուրաքանչյուր գործընթաց հետաքրքիր և կարևոր է Հայաստանի համար»,-նշեց ամբիոնի վարիչը:

Նա ընդգծեց`լինելով հզոր պետություն, ունենալով հարուստ մշակույթ և քաղաքակրթություն, Իրանն այն բացառիկ երկրներից է, որի առօրյա օրակարգում առաջնային է հանդուրժողականությունը: Դրա վկան է Իրանի խոշորագույն հայ համայնքը և այլ էթնիկ խմբեր, որոնք մեծ դեր են խաղացել Իսլամական հեղափոխության ընթացքում: «Այդ տարիներին անմիջապես հաջորդած և Իրանին պարտադրված անարդարացի պատերազմում հայ համայնքն ունեցավ բազմաթիվ զոհեր. գուցե դա էլ դեր խաղաց, որ այսօր հայ-իրանական հարաբերություններն ունենան բարձր մակարդակ: Հայաստանն ու Իրանը պատմական տարբեր` բարեկամության, եղբայրության և այլ փուլեր են անցել, և Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր հստակ, համակարգված հարաբերություններ է կառուցում նորանկախ Հայաստանի հետ»,- ասաց Ոսկանյանը:

Անդրադառնալով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի գործունեությանը`վարիչը նշեց, որ այն ուշագրավ դերակատարություն ունի Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, քանի որ իրականացնում է ոչ միայն կրթական, այլև մշակութային դեսպանի առաքելություն:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարի խոսքով` աշխարհում բազաթիվ հեղափոխություններ են եղել, սակայն կոնկրետ երկրում և տարածաշրջանում ճակատագրական նշանակություն են ունեցել Ֆրանսիական, Հոկտեմբերյան և Իսլամական հեղափոխությունները:

«Վերջինս ազդեցություն է ունեցել նաև Մերձավոր Արևելքի վրա, հատկապես արաբական երկրներում: Իսլամական հեղափոխության արձագանքների վախից որոշ պետություններ, այդ թվում և Սաուդյան Արաբիան, ձգտում էր սեփական երկրում առկա հեղափոխական ալիքն ուղղորդել դեպի Աֆղանստան, որտեղ հեղափոխականներն իրենց էներգիան ներուժը կպարպեին Խորհրդային ուժերի դեմ պայքարում: Սա էլ, ըստ էության, Իսլամական հեղափոխության կարևոր առանձնահատկություններից է, դրա տարածաշրջանային արձագանքներ ունենալու հանգամանքը»,-շեշտեց նա:

Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին մեջբերում արեց եգիպտական մամուլում հրատարակված հոդվածից: Հոդվածում գրված է, որ իրանցիները, ի տարբերություն եգիպտացիների, ընտրել են հեղափոխության, դիմադրության, սեփական տնտեսությունը, մշակույթը զարգացնելու ճանապարհը:

«Իրանը վերածվել է համաշխարհային գերտերության, առանց որի շահերը և դիրքորոշումը հաշվի առնելու որևէ խնդիր լուծելն անհնար կլինի: Դրա վառ ապացույցն այն է, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում թեկնածուներն իրենց բանավեճերի ընթացքում 64 անգամ օգտագործել են «Իրան» բառը: Իրանը լուրջ արդյունքներ է գրանցել նաև գիտատեխնիկական առաջընթացի հարցում: Այն խոշորագույն չորս պետությունների շարքում է, որոնք ունեն հրթիռայհն ծրագիր»,-նշված է հոդվածում:

Միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան նաև Արմեն Իսրայելյանը, Նունիկ Դարբինյանը, Մահմուդ Ջենեյդի Ջաֆարը, Ահարոն Վարդանյանը, Զեյնաբ Նովռուզին, Մոհամմադ Նասիրին:

Լրահոս
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում հնչում են նրա ստեղծագործությունները Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի ՊԵԿ-ը կանխել է մաքսային կանոնների խախտմամբ Հայաստան ոսկյա զարդեր ներկրելու փորձը ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց» Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին Թուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել «Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է.ՄԻՊ Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին Հնդկաստանում ՌՕՈՒ երկու ինքնաթիռ է բախվել ԱԱԾ-ն հաստատում է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու լուրը Սպանությունից 15 տարի անց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց ռուսական առաջատար ԶԼՄ-ներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից Արամ Առաջինը եկել է Հայաստան Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա Կալանավորը փախել է Հանրապետական հիվանդանոցից Ապարանի և Արագածի ավտաճանապարհներին բուք է Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է. նշվում է Թումանյանի 150-ամյակը «Փաստ». Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական «Ժամանակ». Ինչու է Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում իր մարդուն տեսնել «Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն աշխատանքը շունչները պահած «Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan