Հայաստանում և Արցախում անցած տարի ամսական 17 երկրաշարժ է գրանցվել

Հայաստանում և Արցախում անցած տարի ամսական 17 երկրաշարժ է գրանցվել

Հայաստանում և Արցախում 2017 թվականին ամսական 17 երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, Սեյսմիկ ծառայության պաշտպանության նախկին պետ Հրաչյա Պետրոսյանը:

Նրա խոսքով`2017-ին Հայաստանի Հանրապետությունում եւ հարակից տարածքներում գրանցվել է 1096 երկրաշարժ, որից 378-ը երեք բալ եւ ավելի ուժգնությամբ: «21 երկրաշարժ ՀՀ-ի տարածքում է գրանցվել, որոնցից 29-ը՝ երեք բալ եւ ավելի ուժգնությամբ: Ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է փետրվարի 28-ին`5 բալ ուժգնությամբ՝ Կապան քաղաքի մոտակայքում»,-ասաց նա:

Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ 2018 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է 25 երկրաշարժ, որից մեկը զգացվել է բնակչության կողմից: «Փետրվար ամսին՝ առ այսօր, Հայաստանում 7 եւ Արցախում 2 թույլ երկրաշարժ է գրանցվել, որոնք չեն զգացվել բնակչության կողմից»,-հավելեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում