Սովորական ցավազրկող գնելու հետ կապված խնդիր չի լինելու. ԱՆ ներկայացուցիչ
22/02/2018 15:13
Նմանատիպ
Դեղերը դեղատոմսով գնելու ՀՀ առողջապահության նախաձեռնությունն ամենևին ուղղված չէ մարդկանց կյանքը բարդացնելուն:
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:
«Սովորական ցավազրկողներ ցանկում առկա կլինեն, և մենք հնարավորություն կունենանք դրանք ազատ ձեռք բերել, սակայն այն ցավազրկողները, որոնք պարունակում են սպեցիֆիկ քիմիական նյութեր, դուրս կգրվեն դեղատոմսով: Նպատակահարմար է դրանց ազատ վաճառքը սահմանափակելը: Դրանք կարող են հետո այլ նպատակների համար օգտագործվել: Ես խորապես համոզված եմ, որ սովորական ցավազրկող գնելու հետ կապված խնդիր չի լինելու»,-ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում