Վաշինգտոնում հայ-ամերիկյան տնտեսական կապերի ընդլայնման նիստ կանցկացվի

Վաշինգտոնում հայ-ամերիկյան տնտեսական կապերի ընդլայնման նիստ կանցկացվի

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Վաշինգտոնում մարտի 19-ին կայանալիք ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ կապված աշխատանքային խմբի նիստի անցկացումը: «Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը և ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել դեսպան Ռոբերտ Լայթիզերի գլխավորած ԱՄՆ առևտրի պալատին, որը հյուրընկալելու է ամերիկա-հայկական աշխատանքային խմբի նիստը՝ կառուցողական մթնոլորտում քննարկելու առևտրային հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցեր»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Բանակցություններում հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Վերջին ժամանակներս հայկական և ամերիկյան կողմերից բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն ընդգծել են ԱՄՆ-Հայաստան տնտեսական գործընկերության հետագա ընդլայնման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու իրենց հանձնառությունը:

Հայ դատի հանձնախումբն ընդգծում է, որ դեռևս 10 տարի առաջ ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի վարչակազմերի հետ է սկսել քննարկվել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում