Թուրքիան «վախեցրել է» ԱՄՆ-ին

Թուրքիան «վախեցրել է» ԱՄՆ-ին

Թուրքիան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցներին: Այդ մասին գերմական Zeit թերթին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հարցին, թե ինչպես է Թուրքիան պատրաստվում արձագանքել հնարավոր պատժամիջոցներին, որոնք քննարկվում են ամերիկյան կոնգրեսում, Չավուշօղլուն նշել է. «Եթե նրանք ցանկանում են պատժել Թուրքիային պատժամիջոցներով, ապա Թուրքիան այլ կերպ կարձագանքի, քան Ռուսաստանն ու մյուս երկրները»:

«Մենք կպատասխանենք: Դուք չպետք է սպառնաք մեզ: ԱՄՆ սպառնում է շատերին՝ ասելով մոտավորապես այսպես. «գազ մի գնեք այդ կամ այն երկրից»: Այդպես չի կարելի»,- ավելացրել է Չավուշօղլուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում