Հունաստանի վերաքննիչ դատարանը մերժել է թուրք զինվորականներին Թուրքիա վերադարձնելու հարցումը

Հունաստանի վերաքննիչ դատարանը մերժել է թուրք զինվորականներին Թուրքիա վերադարձնելու հարցումը

Հունաստանի վերաքննիչ դատարանը մերժել է 2016թ. ռազմական հեղաշրջումից հետո Հունաստան փախած 8 թուրք զինվորականներին Թուրքիային վերադարձնելու հարցումը:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Հունական դատարանը եկել է այն եզրակացության, որ թուրք զինվորականների վերաբերյալ իրենց հայրենիքում` Թուրքիայում արդար և անկողմնակալ որոշում չի կայացվի և նրանք կարող են ենթարկվել նաև ճնշումների:

Նկատի ունենալով, որ Թուրքիայի կողմից 8 զինվորականներին արտահանձնելու 3-րդ հայցը ոչնչով չի տարբերվում նախորդ երկուսից, դատարանը մերժել է այն:

Թուրքիայի կողմից Հունաստան ուղարկված 3-րդ հարցման մեջ նույնպես 8 թուրք զինվորականները մեղադրվում են Թուրքիայում իշխանափոխության և սահմանադրական կարգը փոխելու, Թուրքիայի մեջլիսը տապալելու կամ նրա գործունեությանը խոչնդոտելու փորձերի, ահաբեկչական կազմակերպությունների անդամակցելու, այլ երկիր փախչելու, ռազմական տեխնիկա բռնագրավելու և երկրի ռազմական սեփականությանը վնաս հասցնելու հատկանիշներով:

2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:

Թուրքիայի կառավարությունում համոզված են, որ հեղաշրջման ոգեշնչողները դարձել են Թայիփ Էրդողանին ընդդիմադիր չափավոր իսլամի «Հիզմեթ» շարժման կողմնակիցները, որոնք կապված է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Հեղաշրջման փորձին հաջորդած զինվորականների մասսայական ձերբակալությունները շարունակվում են, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նմանօրինակ քաղաքականությամբ ցանկանում է կոտրել իշխանությունների նկատմամբ եղած բոլոր հակազդեցությունները:

Փախստական 8 զինվորականներից մյուս 5-ի վերաբերյալ Աթենքի վճռաբեկ դատարանը որոշում է կայացնելու դեկտեմբերի 6-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում