Տարածաշրջանում մարքետինգի ոլորտի ամենամեծ իրադարձությունը Երևանում

Տարածաշրջանում մարքետինգի ոլորտի ամենամեծ իրադարձությունը Երևանում

«Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ և ESOMAR միջազգային ասոցիացիայի աջակցությամբ մայիսի 20-23-ը Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանում մարքեթինգի ոլորտի իր տեսակի մեջ եզակի և ամենամեծ իրադարձությունը` «EYES WIDE OPEN» մարքեթինգային կոնֆերանսը, որին մասնակցություն է ունենալու նաև Gallup International ասոցիացիան. կոնֆերանսին զուգահեռ ընթանալու է ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովը, որը նախագահելու է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչեվը:

Մարտի 16-ին տեղի ունեցավ «EYES WIDE OPEN» միջոցառման մամուլի ասուլիսը, որի ընթացքում կազմակերպիչները ներկայացրեցին կոնֆերանս-ցուցահանդեսի նպատակները, քննարկվող թեմաները, ուղղություններն ու մասնակցության պայմանները:

Անդրդառնալով միջոցառման նպատակներին՝ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ, ESOMAR միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը Հայաստանում, Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց.

«Այսօր ամբողջ աշխարհում թվային մարքեթինգի ոլորտը զարգացում է ապրում, Հայաստանում ևս վերջին 3-4 տարիների ընթացքում մենք տեսնում ենք մեծ ակտիվություն: Մեզ համար նույնպես հետաքրքիր է իմանալ, թե ինչ նորություններ կան ամբողջ աշխարհում: Ավելի քան համոզված եմ, որ մենք կունենանք հաջողված համագործակցության օրինակներ: Միջոցառմանը մասնակցելու են մարքեթինգի, PR-ի, գովազդի, բրենդինգի, դիզայնի մասնագետներ, սոցիոլոգներ, անհատ հետազոտողներ և խորհրդատուներ, մարքեթինգի ակադեմիական ոլորտի շուրջ 400 ներկայացուցիչ ավելի քան 20 երկրներից»:

Լրագրողների այն հարցին, թե որնէ «EYES WIDE OPEN» կոնֆերանսի առավելությունը՝ Արամ Նավասարդյանը պատասխանեց, որ կոնֆերանսին մասնակցելու են աշխարհի հեղինակավոր փորձագետներ, թոփ բանախոսներ, առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ինչը տեղական մասնագիտական հանրույթի և ընկերությունների համար բացառիկ հնարավորություն է տարածաշրջանային փոխհամագործակցության հիմքեր ձևավորելու, մարքեթինգի և սոցիոլոգիայի վերջին միտումներին ծանոթանալու և հաջողված փորձը փոխանակելու:

Իսկ միջոցառմանը մասանկցել ցանկացողները կարող ենք մանրամասներին ծանոթանալ նախագծի պաշտոնական կայք էջում՝ www.ewo.armenianmarketing.com:

Հարկավոր է նշել, որ հայաստանյան մասնակիցների համար Մարքեթինգի հայկական ասոցիացիան հնարավորություն է ընձեռելու օգտվել առանձնահատուկ զեղչերից՝ այդպիսով ապահովելով տեղական կազմակերպությունների մեծ ներգրավվածությունը միջոցառմանը:

«EYES WIDE OPEN» կոնֆերանսը գործընկերն է հանդիսանում Երևանի քաղաքապետարանը:

«Երևանի քաղաքապետարանը որոշել է աջակցել «EYES WIDE OPEN» նախագծին, քանի որ միջոցառումը տեղի է ունենալու մայրաքաղաքում` նպաստելով մեր երկրի մարքեթինգային ոլորտի զարգացմանը, համաշխարհային շուկաների ինտեգրմանը: Երևանի ծննդյան հոբելյանական տարում` 2800 ամյակին այդպիսի մասնագետների այցը Երևան կնպաստի մեր մայրաքաղաքի մասին դրական տեղեկատվության տարածմանն այն երկրներում, որտեղից ժամանելու են այդ մասնագետները: «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախաձեռնած ծրագիրն իսկապես բացառիկ է իր տեսակի մեջ: Մենք միշտ մեր պատրաստակամությունն են հայտնում կանգնել նմանատիպ միջոցառումների կողքին»- իր խոսքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և կոչ արեց Երևանում գործող բոլոր մարքեթինգային, գովազդային կազմակերպություններին մասնակցել միջոցառմանը:

Կոնֆերանսի ընթացքում տարածաշրջանից ոլորտի թոփ բանախոսները ելույթներ կունենան 4 հիմնական թեմատիկ ուղղություններում:

 Հետազոտական նոր մեթոդներ VS ավանդական մեթոդներ,
 Թվային Մարքեթինգ (Digital Marketing) և տեղեկատվական տեխնոլոգիական լուծումները մարքեթինգում և հետազոտություններում,
 Բրենդինգ, դիզայն և գովազդ. նոր մարտահրավերներ՝ նոր լուծումներ,
 Մարքեթինգային կրթություն – թվային մեթոդներով ուսուցում, պրակտիկ ուսուցում և հեռահար ուսուցում):

Համաժողովին զուգահեր լինելու է հետևյալ ուղվածության ընկերությունների ցուցահանդես`

1. Հետազատական ընկերություններ` մարքեթինգ, սոցիոլոգիա
2. Մարքեթինգային խորհրդատվություն և մարքեթիգային լուծումներ
3. Թվային մարքեթինգ (Digital Marketing)
4. IT մուծումները մարքեթրինգում
5. Բրենդավորում, դիզայն, գովազդ
6. Մարքեթրինգի թրեյնինգներ և կրթություն
7. Գովազդային, պրոմո նյութերի և թվային գովազդի արտադրություն

Մարքեթինգի հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2002 թվականին մի խումբ մարքեթինգային փորձագետների կողմից: Մարքեթինգի հայկական ասոցիացիայի առաքելությունն է նպաստել մարքեթինգի ինստիտուտի և մարքեթինգային հաղորդակցությունների զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև աջակցել փոքր և միջին բիզնեսին ծավալել արդյունավետ գործունեություն մարքեթինգային գործիքակազմի կիրառմամբ: Մարքեթինգի հայկական ասոցիացիան հանդիսանում է Gallup International ասոցիացիայի և ESOMAR միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը Հայաստանում:
www.ewo.armenianmarketing.com

ESOMAR միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1947 թվականին և ընդգրկում է աշխարհի շուրջ 130 երկրների ավելի քան 6000 անհատ մասնագետների և 550 կորպորատիվ անդամ ընկերություններ: ESOMAR-ը ներկայացնում է հետազոտությունների, ուսումնասիրությունների, տվյալների բազայի հետ աշխատանքի և վերլուծության ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 40.000 բարձր որակավորում ունեցող և առաջատար պրոֆեսիոնալների ձայնը:
www.esomar.org

Gallup International ասոցիացիան (GIA) հիմնադրել է դոկտոր Ջորջ Գելափը 1947 թվականին աշխարհի տարբեր ծայրերից 11 կարծիքի ուսումնասիրություններ իրականացնող ինստիտուտների հետ միասին: Gallup International ասոցիացիան գլոբալ հարցումներ իրականացնող աշխարհի ամենահին և հեղինակավոր կազմակերպությունն է, որն ընդգրկում է ասոցիացիաներ, գործընկերներ և առաջատար ազգային ինստիտուտներ բոլոր աշխարհամասերի 60 երկրներից:
www.gallup-international.com

Հարցերի, լրացուցիչ տեղեկությունների և հավատարմագրման համար խնդրում ենք կապվել «EYES WIDE OPEN» նախագծի PR-գործընկեր SPRING PR-ընկերության հետ

PR-պատասխանատու Տաթևիկ Սիմոնյան,
Հեռ. + 374 10 500 561, + 374 96 23 2519
Էլ. հասցե. [email protected]

Հետևեք մեզ նաև Telegram-ում