«Ժամանակ». Գազի հետ կապված ամեն ինչ պետք է լինի Կարեն Կարապետյանի վերահսկողության տակ

«Ժամանակ». Գազի հետ կապված ամեն ինչ պետք է լինի Կարեն Կարապետյանի վերահսկողության տակ

«Ժամանակ»-ը գրում է, թե ԱԻՆ-ը սկսել է ստուգումներ իրականացնել հեղուկ գազի վաճառքով զբաղվող առևտրային կետերում, դրանց մեծ մասը դադարեցրել է գործունեությունը: Ֆորմալ հիմնավորումը անվտանգության նորմերի ապահովումն է:

«Բայց ԱԻՆ մեր աղբյուրը պնդում է, որ ստուգումների հրահանգը իջեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս համարում է, որ Հայաստանում գազի հետ կապված ամեն ինչ պետք է իր վերահսկողության տակ լինի, ինքը դրանից եկամուտ ունենա: Իսկ հեղուկ գազի առևտրով զբաղվողները մինչև այժմ մի տեսակ անտեսված էին, որովհետև համարվում էր, որ շրջանառության ծավալն այնպիսին չէ, որ ինչ-որ հետաքրքրություն ներկայացնի: Մինչդեռ վերջերս այս ոլորտում աշխուժություն է նկատվել, ինչը և չի վրիպել վարչապետի սրատես աչքից»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում