Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 27-28-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա Ազգային ժողովում:

Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում