AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիայի կողմից Աֆրինում վերահսկողություն սահմանելը քաղաքական առևտրի հետևանք է

 
 

Սիրիայի Աֆրին քաղաքի նկատմամբ թուրքական ուժերի կողմից ամբողջական վերահսկողություն սահմանելու գործում քաղաքական առևտուրն ակնհայտ է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Համաձայն չլինելով Սիրիայում Թուրքիայի քայլերին՝ ԱՄՆ-ն ամեն դեպքում չի ցանկանում ամբողջովին առճակատման գնալ: Դա քրդական ուժերին ինչ-որ իմաստով մղեց, որ ետ քաշվեն, և Աֆրինի վիճակը չլինի այն, ինչ եղել է այլ քաղաքներում, որտեղ տարբեր զինյալներ դիմադրել են, երկար ժամանակ պահել բնակավայրերը, սակայն արդյունքում ամբողջությամբ դրանք ավերվել են: Աֆրինում նման բան չեղավ, թեև Թուրքիան հիմա հոխորտում է, որ ինքը հաղթեց, սակայն իրականությունն այն է, որ քրդական ուժերը որոշել են ետ քաշվել և պարտիզանական կռիվներ մղել, որպեսզի ի վերջո Թուրքիային դուրս մղեն այդ շրջանից»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, բայց հարցը նաև այն է, որ Թուրքիան հայտարարում է, թե սրանով չի սահմանափակվելու, ընդհակառակը իր գործողությունները շարունակելու է հասնելու համար Սիրիա-Իրաք սահման, որպեսզի իր հարավային սահմանի վրա անվտանգ զգա: Այս համատեքստում ի՞նչ վտանգներ կան Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող հայության համար:

«Հյուսիսային հիմնական քաղաքը, որտեղ հայեր են բնակվում, Ղամիշլին է, եթե իսկապես գործողությունները հասնեն այդտեղ, ապա դա կնշանակի հայությունը վտանգի տակ կլինի: Թե որքան հայ է բնակվում այդ հատվածում, հստակ տեղեկություն չկա, սակայն մոտավորապես մի քանի հազարի մասին է խոսքը: Իհարկե, ես վստահ չեմ, որ տարբեր ուժեր` լինեն ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը, թույլ կտան, որ Թուրքիան այդքան ծավալվի»,-ասաց Կիրո Մանոյանը:

Թե որն է այդ կարմիր գիծը, որից այն կողմ միջազգային ուժերը թույլ չեն տա Թուրքիան առաջ գնա, ըստ Կիրո Մանոյանի, դժվար է ասել: Նրա խոսքով՝ Սիրիայում ներկա են բավական հակասական շահերով պետություններ, որոնք ամեն պահի կարող են իրենց կեցվածքը փոխել:

Հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումները՝ Կիրո Մանոյանը նշեց, որ սիրիական խնդրի լուծմանն ուղղված քաղաքական գործընթացը վտանգված է:

«Սիրիական տագնապը շատ շուտ ավարտ չի ունենալու: Այն վաղուց արդեն ներսիրիական խնդիր չէ, այլ վերածվել է տարածաշրջանում շահագրգռված տարբեր ուժերի ուղղակի բախման: Այնպիսի իրավիճակ է, որ Սիրիայի ներքաղաքական խնդիրները լուծելուն հերթը չի հասել: Իհարկե, տարբեր ձևաչափերով քննարկումներ կլինեն, բայց հարցը չի կարգավորվի, մինչև այդ ուժերը դուրս չգան Սիրիայից»,-հավելեց Կիրո Մանոյանը:

Լրահոս
Գեորգի Ավետիսյանը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել փոքր ու միջին բիզնեսին Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը. Գուտերեշ ԿԳՆ-ն փորձելու է հասնել նրան, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով և ընդունեն միայն իրենց տարածքի աշակերտներին Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Կառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետում Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր նախարար, ես կողմ եմ 12-ամյա կրթությանը ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ԱԱԾ պետը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման դեպքերով Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք մաքուր, հրեշտակի թեւերով անձանց, չի լինում նման բան. Դավիթ Անանյան Ինչո՞ւ են դիրքեր գնացող զինվորները փող հավաքում. մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդականը Ա. Հովհաննիսյանը Դ. Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել. Հովհաննիսյանն արձագանքել է Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ. Արսեն Թորոսյան 2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան Վարչապետը հանձնարարեց պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց ուղղությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից Հայաստանը վճռական է ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ Կառավարության նիստը` ուղիղ. օրակարգում ընդգրկված է 22 հարց ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան Այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է. նախարարը՝ «Հյուսիս-հարավի» ֆինանսավորում չունեցող հատվածների մասին Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝ խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցերում Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ Վարչական տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել Չարաշահումներ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննությունն իրականացնելու գործում. վերականգնվել է 6.7 ՀՀ դրամ Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանից պահանջել է շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու Մոգերինիին Պրոպան գազից թունավորված 4 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին Արա Խաչադուրյանը Մարսելից հասել է Հայաստան՝ վազքով հաղթահարելով 5 000 կմ «Չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել». նախարարը «Հյուսիս- հարավ» ծրագրում չարաշահումների մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan