Հունաստանի ցանկությունն է հնարավորինս շուտ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Հունաստանի ցանկությունն է հնարավորինս շուտ հասնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Հունաստանի ցանկությունն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ արագ խաղաղ կարգավորում ստանա: ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը: «Հայաստանի պաշտպանության նախարարը ինձ տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Մեր ցանկությունն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շատ արագ լուծում գտնվի խաղաղ ճանապարհով՝ մարդու իրավունքների և միջազգային սկզբունքների հիման վրա»,- նշեց Կամենոսը:

Նա հավելեց, որ թե Հայաստանը, թե Հունաստանը ցանկանում են ապրել խաղաղության մեջ, սակայն միևնույն ժամանակ մշտապես պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքները:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ հույն գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: «Մենք ևս մեկ անգամ վերահաստատել ենք հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր դիրքորոշումը, և ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջը հակամարտության վերաբերյալ ունեցած տեղեկատվության և բանակցությունների ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հնարավորությունները մեծացնելու համար փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամության համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում