ԱՄՆ դեսպանի լիազորություններն Ադրբեջանում ավարտվել են
02/04/2018 12:27
Նմանատիպ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի լիազորության ժամկետն ավարտվել է:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Ռոբերտ Սեկուտան մեկնել է ԱՄՆ և որոշում կայացրել թոշակի անցնելու մասին:
Դեռևս հայտնի չէ, թե ով կլինի Ադրբեջանում ԱՄՆ հաջորդ դեսպանը:
Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2015թ. փետրվարին :
Հետևեք մեզ նաև Telegram-ում