AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարվածներ սկսեցին Սիրիայի դեմ. սիրիական կողմում կորուստներ չկան

 

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 13-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:

Հարվածների հետևանքով սիրիական կողմում զոհեր չեն գրանցվել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է սիրիական բանակի հրամանատարության կողմից տարածված հայտարարության մեջ:

«Սիրիական տարածքի վրա իրականացված հարվածներից կորուստը սահմանափակվում է միայն նյութական վնասներով»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Դամասկոսից արևելք գտնվող Դումեյր օդանավակայանի վրա 12 հրթիռ է արձակվել, որոնք բոլորն էլ կործանվել են Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգերի միջոցով:

Հայտնի է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժամանել է Դամասկոսում իր նստավայր:

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հարվածների հասցնումը համաչափ է անվանել: Դանիան ևս հայտարարել է, որ սատարում է իր գործընկերների գործողություններին: Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենը նշել է, որ քիմիական զենքի կիրառումը պետք է իր հետևանքներն ունենա:

Թուրքիայի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ բավարարված են ԱՄՆ և նրա դաշնակիցների գործողություններով:

Գործողություններին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Չեխիան, Նոր Զելանդիան:

Լրահոս
Կառավարության արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Լուսանկարներ Արդեն թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ Տ. Աբրահամյան. «Աննախադեպ հանգիստ» որակումն այլևս անցյալում է Ի՞նչ սպասել եղանակից Պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Էրդողան. Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին С-400-ների գնման հարցում Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին. «Արսենալ»-ի կիսապաշտպանը մարզաշապիկ է նվիրել ՀՀ նախագահին Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել Արամ Առաջինը կմեկնի Հալեպ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Ամերիաբանկը` համապետական շաբաթօրյակին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ Եվս երկու երկիր Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք Ի պատասխան գյուղատնտեսների բազմաթիվ հարցումների Հանրապետությունում որոշ ճանապարհներ փակ են ու դժվարանցանելի «Հանձնարարական կա՝ փչացնել ամեն ինչ, թքել անկախության շրջանի պատմության վրա» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 25 Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ «Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս» Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) Արցախում խորհրդակցություն է անցկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan