Ադրբեջանը շփման գծում հաստոցավոր ավտոմատ նռնականետ է կիրառել

Ադրբեջանը շփման գծում հաստոցավոր ավտոմատ նռնականետ է կիրառել

Արցախա-ադրբեջանական սահմանագծում ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3300 կրակոց:

Ինչպես տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հստակորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում