Հավաքների մասնակիցները փորձում են կաթվածահար անել Երևան-Աբովյան ավտոմայրուղու երթևեկությունը

Հավաքների մասնակիցները փորձում են կաթվածահար անել Երևան-Աբովյան ավտոմայրուղու երթևեկությունը

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքների մասնակիցները փորձում են կաթվածահար անել Երևան-Աբովյան ավտոմայրուղու երթևեկությունը՝ դեպի Աբովյան, նաև հակառակ ուղղությամբ:

Ոստիկանությունը մեծ ուժերով փորձում է կանխել պարբերաբար ճանապարհներին կայանել փորձող մեքենաների վարորդներին: Մայրուղու այդ հատվածում անգամ ավտովթար է եղել:

Այդ հատվածից նաև անձանց են բերման ենթարկում: Քաղաքացիական հագուստով երեք անձ քաղաքացիական մեքենայով բերման է ենթարկել մեկ երիտասարդի: «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը ֆիքսել է այդ անձանց և նրանց ավտոմեքենայի համարները:

Այդ հատվածից բերման է ենթարկվել լրագրող Տիրայր Մուրադյանը, ով ապրիլի 19-ին բռնության էր ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում