Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը տեսակցել են իրենց ձերբակալված գործընկերներին

Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը տեսակցել են իրենց ձերբակալված գործընկերներին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, որտեղ տեսակցել են ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:

«Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քննչական գործողություն: Այս կապակցությամբ հանդես կգանք հայտարարությամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Մանե Թանդիլյանը:

Արարատ Միրզոյանը փոխանցել է, որ իր տրամադրությունը բարձր է և ամեն ինչ կարգին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում