AM | RU
USD
EUR
RUB

Իրանի հետ հարաբերությունները ՀՀ-ի համար ունեն կենսական նշանակություն

 
 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալով՝ ԱՄՆ-ն փորձում է Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերը սահմանափակել, նրան չեզոքացնել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«ԱՄՆ-ն իր բոլոր հնարավորություններն օգտագործում է Իրանի վրա ճնշում գործադրելու համար: Արդեն մի քանի տարի է Իրանի միջուկային համաձայնագրի կնքումից հետո Իրանը ոչ միայն կարողացել է հաջողությամբ կարգավորել իր խնդիրները տարածաշրջանում, այլև ներկայություն ապահովել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրեթե ողջ հատվածով: Մասնավորապես, Սիրիայում իրանական դիրքերն ամրապնդվել են ի վնաս Իսրայելի տարածաշրջանային անվտանգության, և այս խնդիրն անհանգստացնում է Իսրայելին»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը ենթադրում է պատժամիջոցներ Իրանի նկատմամբ: Վարդան Ոսկանյանը նկատեց, որ ԱՄՆ-ն փորձելու է Իրանի տնտեսությունը հասցնել քայքայման՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

«Ակնհայտ է մի բան, որ Իրանի համար ստեղծված իրավիճակը սովորական է, այն է՝ մի քանի ճակատով պետք է պատերազմի: Իրանցիները համարում են, որ իրենց պետության համար շարքային երկրի կարգավիճակն անընդունելի է: Իրանը պետք է լինի Մերձավոր Արևելքում գերտերություն»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի խոսքով՝ Հայաստանն Իրանի հետ աշխատել է, աշխատում է և պետք է աշխատի անկախ պատժամիջոցների առկայությունից կամ բացակայությունից: ԱՄՆ-ն հայտարարում է, որ ուղղակիորեն պատժամիջոցներ կարող է կիրառել այն ընկերութունների նկատմամբ, որոնք աշխատում են Իրանում՝ անկախ նրանից ամերիկյան, թե եվրոպական, թե այլ ընկերություններ են: Դա որոշակի վախ կարող է առաջացնել հայաստանյան ընկերությունների շրջանում:

«Ցանկացած պարագայում, Հայաստանը պետք է հստակորեն հասկացնի բոլոր կողմերին՝ անկախ նրանից, թե ով է այդ կողմը, որ Հայաստան-Իրան հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, որևէ մեկը չպետք է Հայաստանի վրա ճնշում գործադրի, որը կխաթարի հարաբերությունները իր հարևանի հետ, լինի Իրանը, թե Վրաստանը: Մենք նույնպես այս պետությունների համար ունենք կարևոր նշանակություն»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ» ընկերությունում բացահայտված օրինախախտումներին Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն. Նիկոլ Փաշինյան Վարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակում էլթոն Ջոնը ժամանեց Հայաստան Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների համար պատասխանատու է միայն այդ կազմակերպությունը. Տարոն Մարգարյան Պայմաններ ստեղծել, որ մեր երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն. Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է հայաստանյան վերջին զարգացումներին Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին Տարոն Մարգարյանը տրամադրված չէ հրաժարականի Հայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ.ՀՀ ԱԳ նախարար Պայթյուն է տեղի ունեցել ձայնային ազդանշանների տեղադրման կետում ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ «Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես. ռեժիսոր Մարզերում բժիշկների պակաս կա. ուսանողների հետ պայմանագիր կկնքվի, որ ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մարզային բուժհիմնարկում Կրթության, գիտության ոլորտում հարյուրավոր միլիոնների անարդյունավետ ծախս կա. Արայիկ Հարությունյան Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ Դավթյանին ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան Լավ հիմք համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ Փրկարարները կանխել են 49-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Մեքսիկայի, Կուբայի և ԱՄՆ Ֆլորիդա նահագնի ուղղությամբ շարժվում է «Ալբերտո» փոթորիկը Մայիսի 28-ին ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Ոստիկանություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին «Ժամանակ». Ամենաշատ կալանավորվածները Սամվել Ալեքսանյանի ընկերություններից են «Փաստ». Այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջանավարտ չի ունեցել «Հրապարակ». Ապագա կաթողիկոսի դերում հեղափոխական շրջանակները տեսնում են Շիրակի թեմի առաջնորդին «Ժողովուրդ». ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ «Հրապարակ». Խմբակցությունից հեռացնելու որոշումը՝ եկող շաբաթ «Հրապարակ». ՊՆ-ում փոփոխությունները շարունակվում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 26 ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմա Վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապակ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանին կներկայացնի Կարապետյանի կառավարության բյուջեն Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ Սահմանամերձ համայնքների շրջանավարտները կառավարական ամառանոցում նշում են «Վերջին զանգը»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan