Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանն ազատվել է աշխատանքից

Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Times.am: Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացվել է աշխատանքային քննարկում՝ կապված կառավարության ծրագրի մշակման հետ: Նա նաև հանդիպում է ունեցել մոնիթորինգի նորաստեղծ խմբի անդամների հետ: Վերջիններս Մխիթար Հայրապետյանին զեկուցել են Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները:

Նորանշանակ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: «Սփյուռքի նախկին նախարարն ինձ աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում»,-նշում է Հայրապետյանը:

Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում