ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը

ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման և պլանավորման եզրափակիչ համաժողովին, քննարկումներին ու կազմակերպչական հարցերի ճշտմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն նաև ՌԴ տարածքում` Պենզա, Կոստրոմա, Նովոսիբիրսկ, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների պլանավորված միջոցառումների անցկացման վայրերի տեղազննմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում