AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ տևել է երկու ժամ

 
 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մշակույթի տարբեր ճյուղերը ներկայացնող գործիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է մշակույթի գործիչների հետ նման հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք այսուհետ կկրեն պարբերական բնույթ: «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հայտնի իրադարձությունները՝ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, մեծ մշակութային բաղադրիչ ունի: Մեր պատկերացմամբ, մշակույթի առանցքային դերակատարումը կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների մակարդակը հետևողական և շարունակաբար բարձրացնելն է, և այս խնդրի լուծման համար պետք է կարողանանք ապահովել մարդկանց մշտական հաղորդակցությունը մշակույթի և մշակութային միջավայրի հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում հաճախ հանդիպող կիսադատարկ դահլիճները, նույնիսկ առանցքային մշակութային իրադարձությունների ժամանակ, խոսում է ճգնաժամի մասին: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության դերը տեսնում է ոչ թե մշակութային բովանդակությանը միջամտելը, այլ մարդկանց մշտական հաղորդակցությունը մշակութային կյանքի հետ ապահովելը:

«Մենք ուզում ենք, որպեսզի հնարավոր չլինի ապրել առանց մշակույթի հետ հաղորդակցվելու: Մեր խնդիրն է, որ երեխաները դպրոցական տարիքից հաղորդակցվեն մշակույթի հետ: Հայաստանի բեմերում իսկապես կա բարձր մշակույթ, թանգարաններում իսկապես կան արժեքավոր և բարձր նմուշներ, Հայաստանում ստեղծվում է արժեքավոր գրականություն, ստեղծվում են արժեքավոր կտավներ և, ի վերջո, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին, երկար տարիներ գուցե լռելյայն ձևակերպվել է մշակութային կյանքում: Ինձ քիչ առաջ հարցրին՝ լինելու է արդյոք մշակութային հեղափոխություն. ես պատասխանեցի, որ այն ինչ տեղի է ունեցել՝ դա մշակութային հեղափոխություն է, որովհետև այդ հեղափոխության ամենամեծ հեղինակներ համարում եմ մեր երկրի մշակույթի գործիչներին, ովքեր կարողացել են ինչ-որ մի տեղ, բոլորի համար աննկատ մարդկանց գիտակցության մեջ գործարկել մի մեխանիզմ, որն ի վերջո դարձել է սիրո և համերաշխության հեղափոխություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գրեթե երկու ժամ տևած հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է մշակույթի գործիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ստեղծագործական միությունների գործունեությանը, մշակութային հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ստեղծմանը, մշակութային օջախների գործունեության աշխուժացմանը, հուշարձանների պատշաճ պահպանմանը և մի շարք այլ խնդիրների:

 

Լրահոս
Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բաքվի ջարդերի վերաբերյալ չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր (Տեսանյութ) Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ Նախագահ Արմեն Սարգսյանը նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին. Գուտերեշի ուղերձը Փաշինյանին ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Երկրաշարժ՝ Պերուում և Էկվադորում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է «Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում «Հրապարակ». ԱԺ-ում նոր ձևավորված ԵԽԽՎ պատվիրակությունը կիրակի կմեկնի Ստրասբուրգ «Ժամանակ». Աշխատանքի և սոցապ նախարար է նշանակվելու Զարուհի Բաթոյանը «Ժամանակ». Վլադիմիր Կարապետյանը առաջիկա օրերին պաշտոն կստանա ԱԳՆ-ում «Հրապարակ». Իշխանություններից ոմանց մեղադրում են գողականների հետ հարաբերություններ ունենալու մեջ «Ժողովուրդ». ՄԻԵԴ որոշումների տարափ է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 19 Լավրովը կոչ է արել Սիրիայի ազատագրված տարածքները Դամասկոսի վերասհսկողությանը փոխանցել Ռումինիայի ազգային ուղևորափոխադրողը ապրիլից ուղիղ չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքները Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանի հետ Պարտադրանք չի կարող լինել. Դավիթ Բաբայան Ռոբերտ Քոչարյանը կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Մասնագետի պնդմամբ՝ Ադրբեջանը պետք է ընդունի հայերի դեմ կատարած հանցագործությունները Վարչապետը հանձնարարել է ներկայացնել բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հայեցակարգային փաստաթուղթ Հայաստանը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին Չեխիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Չեխիայի արտաքին գերատեսչությունում Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց Ազգային ժողովն ընտրեց 11 մշտական հանձնաժողովների նախագահներին Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ հարուցվել է նոր գործ Մանվել Գրիգորյանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը Դատարանը բավարարել է Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին Հանրային խորհուրդն ամբողջական կազմով առաջին նիստն է գումարել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan