Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ
26/05/2018 13:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում եղել է հարաբերական կայուն: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել աչալրջորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում