«Ժամանակ». ՀՀԿ-ից հաջորդ հեռացողը կարող է լինել Հակոբ Հակոբյանը

«Ժամանակ». ՀՀԿ-ից հաջորդ հեռացողը կարող է լինել Հակոբ Հակոբյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ից հաջորդ հեռացողը կարող է լինել Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով միայն վերջերս է դարձել պատգամավոր՝ փոխարինելով հրաժարականի դիմում ներկայացրած Գրիգոր Ավալյանին: Հակոբյանը ԱԺ ևս երկու գումարման պատգամավոր է եղել: Նա ՀՀԿ-ական իշխանության հետ հին հաշիվներ ունի. նրան պատկանող ընկերություններում հարկային մարմինները ստուգումներ էին իրականացրել ու անհիմն մեծ տուգանքներ նշանակել, և Հակոբյանին բաժնետիրության սկզբունքով պատկանող «Կիլիկիա գարեջուր» ընկերությունը տևական ժամանակ դատական վեճերի մեջ էր հարկային մարմինների հետ:

Խոսակցությունների համաձայն՝ իշխանությանը մոտ կանգնած ինչ-որ անձինք աչք ունեին գործարանի վրա և փորձում էին ճնշում գործադրել՝ դրան կամ դրա մի մասին տիրանալու համար: Հիմա Հակոբյանը կարող է վարձահատույց լինել իր նկատմամբ դրսևորած նման վերաբերմունքի համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում