Ադրբեջանի պետական պարտքը 2018 թ. դրությամբ կազմում է մոտ 10 մլրդ դոլար

Ադրբեջանի պետական պարտքը 2018 թ. դրությամբ կազմում է մոտ 10 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական պարտքը 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է մոտ 10 մլն դոլար (17 մլրդ 7,4 մլն մանաթ):

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պետական պարտքի 93,9 տոկոսը բաժին է ընկնում արտաքին պարտքին, 6,1 տոկոսը՝ ներքին պարտքին:

Մեկ բնակչին բաժին հասնող պետական պարտքը կազմում է 1718,3 մանաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում