Արցախի ԱԱԾ պետը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից

Արցախի ԱԱԾ պետը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը եւ նրա տեղակալ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Այս մասին հունիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարված Արայիկ Հարությունյանը:

Հունիսի 6-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: «Նրանք երկուսն էլ (ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը- խմբ.) լեգենդար մարդիկ են, ունեն անցած ճանապարհ, և նրանց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել»,-նշեց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում