Times.am | Ամերիկացիների միայն 22 տոկոսն Է կարծում, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները համաձայնության կգան
AM | RU
USD
EUR
RUB

Ամերիկացիների միայն 22 տոկոսն Է կարծում, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները համաձայնության կգան

 
 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԻՆԻՍԻ, Times.am: Ամերիկացիների միայն 22 տոկոսն Է կարծում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք գագաթնաժողովում համաձայնության կգան Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի համազգային հարցման՝ հունիսի 10-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել Է Մերիլենդի համալսարանի Nielsen հետազոտական ծառայության պատվերով:

Ինչպես կարծում Է հարցման մասնակիցների 36 տոկոսը, բանակցություններում որոշակի առաջընթաց ձեռք կբերվի այլ հարցերի կարգավորման, բայց ոչ միջուկազերծման շուրջ: Իսկ 27 տոկոսն այն համոզմունքն Է հայտնել, որ գագաթնաժողովը կավարտվի ձախողմամբ:

Պատասխանելով այն հարցին, թե առաջին հերթին ինչն Է ազդել Վաշիգնտոնի հետ միջուկազերծման շուրջ ուղղակի երկխոսության մեջ մտնելու Փհենյանի որոշման վրա, ամերիկացիների 38 տոկոսը նշել Է ԿԺԴՀ-ի նկատմամբ քաղաքականության խստացումը, ներառյալ տնտեսական ճնշումը եւ Թրամփի վարչակազմի կողմից հնչող սպառնալիքները:

Հարցվածների 29 տոկոսն այն ենթադրությունն Է արել, որ Կիմ Չեն Ընը միջուկային սարքերի եւ բալիստիկ հրթիռների անցկացված փորձարկումներից հետո զգաց, որ ինքը բանակցություններ վարելու համար ուժեղ հաղթաթուղթ Է ստացել: 31 տոկոսի կարծիքով, Փհենյանի դիրքորոշման փոփոխության վրա ազդել են միջազգային ջանքերը, այնպիսիք, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցները եւ Չինաստանի կողմից գործադրված ճնշումը:

Ամերիկացիների 61 տոկոսը հօգուտ ԿԺԴՀ-ի հետ նորմալ հարաբերությունների հաստատման հանդես Է գալիս միայն այն բանից հետո, երբ Փհենյանը զրկվի իր միջուկային զենքից: 13 տոկոսը պատրաստ Է ԿԺԴՀ-ի հետ կապերի նորմալացումը պաշտպանել միջուկազերծման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում՝ չսպասելով դրանց իրագործմանը: Հունիսի 1-ից մինչեւ 6-ն անցկացված հարցմանը մասնակցել են 1,2 հազար ամերիկացիներ: Թույլատրելի անճշտությունը չի գերազանցում 2,8 տոկոսը:

Լրահոս
Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյան Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել» Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում. Փաշինյան Անկարան դիմակայելու է ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին. Էրդողան Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը Յուրի Խաչատուրովը մեղադրանքը չի մեկնաբանում ՀՀ-ի իմիջը չվնասելու համար, իսկ կալանքի որոշումը վիճարկում ենք. պաշտպան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքների քննությունը, որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին. փաստաբան Մտքի տեռոր է, մտահոգվելու, կարծիք, տեսակետ հայտնելու իրավունք չունե՞նք. Հրանտ Մարգարյան Դիանա Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր «Ժառանգություն»-ը կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին Ներկրված թռչնամսում հայտնաբերվել են շեղումներ. որոշ խմբաքանակներ ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն օգտագործման համար Վարչապետն անդրադարձել է Քոչարյանի գործով վերջին զարգացումներին և Լավրովի հայտարարությանը Համայնքներում կանաչ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը շարունակվում է Հնարավոր է նա ուժեղացնի «Փյունիկ»-ի կազմը, եթե ցանկանա. Անդրեյ Տալալաևը՝ Ալեքսանդր Կարապետյանի մասին Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքների քննությունը Վրաստանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Արա Գաբրիելյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan