Times.am | Կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումը կվտանգեր Հայաստանի հեղինակությունը
AM | RU
USD
EUR
RUB

Կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումը կվտանգեր Հայաստանի հեղինակությունը

 
 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է համարում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնցում գործունեությունն ապահովելու կառավարության առաջարկած մոտեցումը, որով քաղաքացիները կվճարեն 2.5, պետությունը՝ 7.5 տոկոս: Նախկինում կենսաթոշակային համակարգի մասնակիցը վճարում էր իր եկամտի 5 տոկոսը, 5 տոկոսն էլ՝ պետությունն էր վճարում անձի օգտին:

ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե հնարավոր է հետագայում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հանել պարտադիր բաղադրիչը, վարչապետը նշեց՝ հետագայում սկզբունքորեն ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ներկայում գործադիրը խնդիր ունի ճիշտ հասկանալու և գնահատելու ստեղծված իրավիճակը:

«Այս պահին ուժի մեջ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ հուլիսի 1-ից բոլորն առանց բացառության պետք է վճարեն պարտադիր կուտակային բաղադրիչը: Նրանք, ովքեր նախկինում այդ համակարգ մուտք չէին գործել, հուլիսի 1-ից պետք է մասնակցեն համակարգին: Եթե հիմա մենք որևէ բան չձեռնարկեինք, հուլիսի 1-ից նախկինում համակարգում ընդգրկված շուրջ 207 հազար քաղաքացիները, ինչպես նաև ներկայում համակարգին միացող 80 հազար քաղաքացիները պետք է շարունակեն վճարել նախկին չափով: Այս իրավիճակում մենք ունեինք մի քանի այլ տարբերակ ևս՝ ոչինչ չձեռնարկել ու թույլ տալ, որ համակարգը նույն տեմպով գործեր: Սա մեզ համար ընդունելի չէր»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է համակարգի գործունեությունը մեկ տարով հետաձգելու տարբերակին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա անարդար և ոչ հավասար պայմաններ կստեղծեր մինչ այժմ համակարգին միացած 207 հազար քաղաքացիների նկատմամբ:

Համակարգն ընդհանրապես կասեցնելու դեպքում էլ Հայաստանի հեղինակությունը կվտանգվեր միջազգային ասպարեզում: «Այս պարագայում առաջ կգար կուտակային ֆոնդերի կառավարիչների հետ կոնֆլիկտի մեջ մտնելու խնդիրը: Այդ ֆոնդերը կառավարում են Եվրոպայում և աշխարհում բավականին բարձր ռեյտինգ ունեցող կառավարիչներ: Այս իրավիճակում նրանց համար չնախատեսված խաղի կանոններ ենք փոխում, այդ լուրը տարածվում է ամբողջ աշխարհում, նրանք էլ նպաստում են դրան, ստացվում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության համար խնդիրներ կան: Այս պայմաններում մեզ համար դժվար կլինի ուրիշ օտարերկրյա տնտեսավարողների հրավիրել Հայաստան, երբ մենք խաղի կանոններ ենք փոխում խաղի ընթացքում արդեն գործող տնտեսավարողների համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով կառավարության կողմից առաջարկված լուծմանը՝ վարչապետը նկատեց, որ հուլիսի 1-ից համակարգին արդեն միացած քաղաքացիներն ու նոր միացողները կվճարեն միջինում 5000 դրամով ավելի պակաս կենսաթոշակային վճար:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ Սահմանադրական դատարանի որոշումները՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, ամբողջությամբ չեն կատարվել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կկատարվի ուսումնասիրություն: «Ասում ենք՝ եկեք այս որոշումն ուժի մեջ մտցնենք, որպեսզի կառավարության պատճառով ցնցումներ չլինեն, գնանք ու ուսումնասիրություններ կատարենք, թե որքանով են կատարվել ՍԴ որոշումները կուտակային համակարգի վերաբերյալ։ Եթե կպարզվի, որ որոշումները չեն կատարվել ու այս ողջ համակարգը հակասահմանադրական է, ոչ մի ողբերգություն չկա: Այն գումարները, որոնք մինչև հիմա վճարվել են, նստած են մեր անունով բացված հաշիվներին, մարդիկ կարող են մինչև վերջին կոպեկը հետ ստանալ իրենց գումարները»,-հավելեց պաշտոնյան:

Պարտադիր բաղադրիչին անդրադառնալով էլ՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա արվում է այն նպատակով, որպեսզի մարդիկ այսօր կուտակեն կենսաթոշակային տարիքի համար, քանի որ ոչ բոլորն են կարողանում գումար «հետ գցել» և ամենաառաջին առիթի դեպքում էլ իրենց խնայողությունները ծախսում են:

Լրահոս
Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տեղի չունեցավ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. ուղիղ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյան Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել» Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում. Փաշինյան Անկարան դիմակայելու է ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին. Էրդողան Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը Յուրի Խաչատուրովը մեղադրանքը չի մեկնաբանում ՀՀ-ի իմիջը չվնասելու համար, իսկ կալանքի որոշումը վիճարկում ենք. պաշտպան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքների քննությունը, որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին. փաստաբան Մտքի տեռոր է, մտահոգվելու, կարծիք, տեսակետ հայտնելու իրավունք չունե՞նք. Հրանտ Մարգարյան Դիանա Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր «Ժառանգություն»-ը կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին Ներկրված թռչնամսում հայտնաբերվել են շեղումներ. որոշ խմբաքանակներ ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն օգտագործման համար Վարչապետն անդրադարձել է Քոչարյանի գործով վերջին զարգացումներին և Լավրովի հայտարարությանը Համայնքներում կանաչ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը շարունակվում է Հնարավոր է նա ուժեղացնի «Փյունիկ»-ի կազմը, եթե ցանկանա. Անդրեյ Տալալաևը՝ Ալեքսանդր Կարապետյանի մասին Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքների քննությունը Վրաստանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Արա Գաբրիելյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan