AM | RU
USD
EUR
RUB

Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ

 
 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Տեղահանվածների ինտեգրման նպատակով Փախստականների միջազգային օրն ապրիլյան պատերազմից հետո Թալիշից և Մատաղիսից տեղահանվածներն անցկացրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրեր այցելություններով: Այցի ընթացքում տեղահանված ընտանիքների երեխաները տեղացի երեխաների հետ նաև միջոցառում կազմակերպեցին՝ փախստականների խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով:

Այցը կազմակերպել էր «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն ՝Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ:

«Այս տարի Փախստականների միջազգային օրը խորհրդանշական է: ՄԱԿ-ի ՓԳՀ-ն իրականացնում է ակցիա, որով ուզում է գրավել ավելի շատ դոնորների նրանց աջակցելու համար: Գրասենյակն իր աշխատանքը նվիրում է փախստականներին՝սկսած հրատապ օգնությունից մինչ նմանատիպ մշակութային այցեր»,-ասաց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը:

Հրատապ օգնության ծրագրերով ուշադրությունն առավել շատ սևեռում են նոր փախստականների վրա, ովքեր բնակարանային և առողջապահական խնդիրներ ունեն: Փախստականների մեծ հոսք է եղել Ադրբեջանից, ներկայում Իրաքից, Սիրիայից: Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Թալիշ և Մատաղիս գյուղերից եկել են 2000-2500 տեղահանված մարդիկ, թեև նրանցից ոմանք հետ են վերադարձել: Գրասենյակը տեղահանված անձանց տրամադրում է ինչպես բնակարանային վարձի փոխհատուցում, այնպես էլ հոգեբանական, սոցիալական աջակցություն: Բացի այդ տարբեր ծրագրերի շրջանակում օգնում են ձեռք բերել որոշակի հմտություններ՝ վարսահարդարի, դիմահարդարի և այլն, և գումար վաստակել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայրեր այցելության էին եկել հիմնականում տեղահանված թալիշցիներ, ովքեր մեծ մասամբ բնակություն են հաստատել Չարենցավանում, Արարատի մարզի տարբեր գյուղերում և քաղաքներում: Նրանք այցելեցին Էջմիածնի Մայր տաճար, Զվարթնոցի տաճար, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ: Շրջայց եղավ նաև «Հայ միասնության խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպություն, որտեղ տեղահանված երեխաներն իրենց ձեռքով գաթա թխեցին: Երեխաներն այնտեղ հանդես եկան նաև երաժշտական համարով, որը պատրաստել էին «Փախստականների ինտեգրում կրթության միջոցով» համայնքների մոբիլիզացիայի ծրագրի շրջանակում: ՄԱԿ-ն այդ ծրագրի իրականացման համար Չարենցավանում վերանորոգվել և կահավորվել է տեղի դպրոցի կողմից հատկացված դասասենյակ, տրամարդել է համակարգիչներ և այլ սարքավորումներ: Իսկ երեխաների, նաև մեծահասակների հետ կամավորությամբ և մեծ սիրով աշխատում է Անահիտ Միրզոյանը:

Ապրիլյան քառօրյայի օրերին Թալիշից տեղահանված ու Արարատ քաղաքում հաստատված Գոհար Ղալափյանը ճանաչողական այցին եկել էր երեք որդիների հետ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և«Առաքելություն Հայաստան»-ի հետ նման էքսկուսիայի մասնակցում են արդեն երկրորդ անգամ: «Այսպիսի միջոցառումներ են կազմակերպում մեզ համար: Երբ իմացա, խնդրեցի, որ մեզ էլ ընդգրկեն: Մեծ սիրով ընդգրկեցին: Նախորդ տարի աշնանը գնացել էինք Դիլիջան: Շատ հետաքրքիր էր: Նման այցերի շնորհիվ երեխաները շփվում են մյուսների հետ, ինտեգրվում»,-ասաց Գոհարը:

Իզաբելլան, ով կյանքի բերումով արդեն երկրորդ անգամ է փախստական դարձել, նշեց՝ այցի ընթացքում ոտք դրած ամեն եկեղեցում խնդրել է, որ այլևս փախստականներ չլինեն:

Տեղահանվածներին աջակցելու հարցում ֆինանսական մեծ աջակցություն է տրամադրում ՄԱԿ-ի ՓԳՀ-ն, իսկ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունն ապահովում է ծրագրերի իրականացումը: Կազմակերպությունը տրամադրում է նաև տեղահանված ընտանիքների տան վարձերը: Կազմակերպության սոցիալական աշխատողները և հոգեբանները ևս մեծ աշխատանք են կատարում ինչպես Չարենցավանում, այնպես էլ Հրազդանում, Գեղարքունիքի մարզում: «Առաքելություն Հայաստան»-ի սոցիալական աշխատող Մագդա Խչոյանն առանձնացրեց փախստականների և տեղահանվածների աշխատատեղի խնդիրը: «Չարենցավանում են շատերն ապրում, իսկ այնտեղ աշխատատեղեր շատ չկան: Ստիպված գալիս են Երևան: Երբեմն նաև փաստաթղթային խնդիրներ են լինում: Գնահատում ենք կարիքն ու աշխատում ենք մեղմել բոլոր խնդիրները»,-եզրափակեց նա:

 

Լրահոս
Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 17 Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը ՄԱԿ-ում անդամագրված են ԱՄՆ-ի նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել է Հայաստան ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan