AM | RU
USD
EUR
RUB

Արսեն Խառատյանը հայ-թուրքական հարաբերություններում չի սպասում դրական միտումներ

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի հանրապետության վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը հայ-թուրքական հարաբերություններում դրական միտումներ չի սպասում:

Արսեն Խառատյանը նման կարծիք հայտնեց «Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետո. հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հետընտրական շրջանում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին: Նա նշեց, որ Էրդողանի և Թուրքիայում իշխող ուժի նախընտրական շրջանում և առհասարակ որդեգրած հռետորաբանության պարագայում դժվար է դրական միտումներ սպասել: «Պետք է ուշադիր լինել, թե Թուրքիայում ինչեր էին խոսում նախընտրական շրջանում և ինչ են խոսում հիմա արտաքին քաղաքականության տեսանկյունից: Հատկապես պետք է ուշադրություն դարձնենք Հարավային Կովկասի վերաբերյալ հնչած ակնարկին, որում Էրդողանը նշել էր, որ Թուրքիան շարունակելու է ներգրավված լինել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Այն, որ նա իշխանության է եկել նման հռետորաբանությամբ, ինձ թվում է՝ շատ դրական միտումներ սպասել հայ-թուրքական հարաբերություններում դժվար է: Դժվար է պատկերացնել նաև Թուրքիայի հնարավոր կառուցողական դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից: Ես հույս ունեմ, որ երբ արդեն կլինի Թուրքիայի նոր ադմինիստրացիան և արտաքին քաղաքական օրակարգը կհստակեցվի, այն ժամանակ էլ կհասկանանք, թե ինչ Թուրքիայի հետ գործ ունենք»,- ասաց Խառատյանը:

Արսեն Խառատյանը նշեց, որ Թուրքիան հարավկովկասյան հակամարտությունների տեսանկյունից հատկապես ակտիվ է նաև Աբխազիայի հարցում: «Թուրքիան հատկապես ակտիվ է նաև Աբխազիայի հարցում, այնտեղ կա առևտրային մեծ ծավալ: Նախորդ տարվա կտրվածքով սևծովյան տիրույթում առևտրային ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար: Ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիան նաև այս մասով ներգրավված է աբխազական տիրույթում, սակայն կարծես թե այս մասին քիչ ենք հիշատակում: Ես մի փոքր կասկածանքով եմ վերաբերվում Թուրքիայի իսկապես հակամարտությունների կարգավորման կառուցողական տրամադրություններին, բայց դա առաջիկայի խնդիր է, երբ արդեն կոնկրետ գործողություններ կլինեն կկարողանանք հասկանալ»,- անդրադառնալով Հարավային Կովկասի շուրջ Թուրքիայի վարած քաղաքականությանը՝ նշեց Խառատյանը:

Վարչապետի խորհրդականը փաստեց, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները նույնպես կարևոր են մեզ համար և պետք է հասկանալ, թե հատկապես մեծ Մերձավոր Արևելքի տարածքում ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում: «Մեզ համար ուշի ուշով հետևելու հարց է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները՝ կապված Ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների, Հարավային Կովկասում մեր հարաբերությունների հետ, բնականաբար օրակարգային են»,-հավելեց Արսեն Խառատյանը:

Արսեն խառատյանը ընտրվելու կապակցությամբ հատուկ շնորհավորեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պագամավոր Գարո Փայլանին: «Ցանկանում եմ շնորհավորել Գարո Փայլանին, ով կրկին խորհրդարանում կլինի: Հիշեցնեմ, որ նա այս անգամ ընտրվեց ոչ թե Ստամբուլից, այլ Դիարբեքիրից, ինչը նշանակում է, որ քրդական օրակարգի առաջամարտիկը լինելու Գարո Փայլանի հանձնառությունը շարունակական է: Նա վստահության քվե է ստացել և բացի այն, որ նա հայ է, մենք պետք է հասկանանք, որ նա Թուրքիայի քաղաքական տիրույթում բավականին ուժեղացող քաղաքական գործիչ է, ինչը մեր կարծիքով դրական է: Ունենալ այդ ամբիոնը և նման քաղաքական գործիչ շատ լավ է: Այս ամենի հետ մեկտեղ ուղղակի թերահավատորեն եմ մոտենում հայ-թուրքական հարաբերություններում այսպես ասած հեղափոխական փոփոխություններին: Ակնկալիքները մեծ չեն»,- եզրափակեց Խառատյանը:

Լրահոս
Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ «Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս» Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) Արցախում խորհրդակցություն է անցկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի առաջնագծում տիրող իրավիճակը Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն «Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել» «Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը «Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա «Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել «Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները «Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին «Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 23 Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan